Մեկնարկում են FLEX դպրոցականների ծրագրի քննությունները
FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի անվճար սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում եւ ապրել ամերիկյան հյուրընկալ ընտանիքներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:
2020-2021 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝
• ծնվել են 2002թ. փետրվարի 15-ից մինչեւ 2005թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,
• սովորում են 9-12*-րդ դասարաններում կամ քոլեջների այն կուրսերում, որոնք համապատասխանում են դպրոցների 9-12 դասարաններին,
• գիտեն անգլերեն,
• վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 90 օրվանից ավել:
12-րդ դասարանում/քոլեջների ավարտական կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ անկախ տարիքից, ծրագրին դիմել չեն կարող։
Յուրաքանչյուր դիմորդ, ով համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է մասնակցել մրցույթին: Ծրագրին կարող է դիմել անսահմանափակ թվով աշակերտ:
Քննություններին մասնակցելու համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։
Ամերիկյան խորհուրդների ներկայացուցիչները այցելում են Հայաստանի մարզերը՝ քննություններն իրականացնելու նպատակով: Դիմորդները պետք է ներկայանան նախապես նշված քննական կենտրոն
՝ նշված օրն ու ժամին եւ իրենց հետ բերեն՝
• ծննդյան վկայական կամ անձնագիր՝ բնօրինակ
• 3×4 չափսի մեկ լուսանկար
• Գրիչ
Ծրագրին մասնակցելու համար քննություններն իրականացում են Հայաստանի բոլոր մարզերում:
Քննություններից առաջ նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա:
2019թ. քննությունների օրերի մասին տեղեկատվությունը տեղադրված է կայքում:
Հասցեն` Ամիրյան 4/7, Իմպերիում պլազա, 5-րդ հարկ: