Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը պարգևատրեց «Կենգուրու», «Մեղու» և «Ռուսական արջուկ» մրցույթներում աչքի ընկած աշակերտներին

Մաթեմատիկայի «Կենգուրու», հայոց լեզվի «Մեղու», ռուսաց լեզվի «Ռուսական արջուկ» մրցույթներում ու միջազգային առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած և ուսումնական հաստատությունները ոսկե մեդալով ավարտած աշակերտները ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Աշակերտները ստացան մեդալներ, պատվոգրեր և այլ մրցանակներ:

«Այսօրվա Հայաստանում և մեր կառավարության համար կրթությունը կարևորագույն առաջնահերթություն է: Մենք այդ քան կարևորում ենք գիտությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, ազատ և հպարտ քաղաքացիների պետություն, իսկ սա ուղղակի կապ ունի պետության հետ: Կապն այնքանով է, որ ՀՀ-ն այլևս այնպիսի երկիր է, որտեղ ոչ թե կառավարում են քաղաքացիներին, այլ ղեկավարում են քաղաքացիները: Իսկ քաղաքացի լինել առաջին հերթին նշանակում է ի վիճակի լինել կայացնել որոշումներ և ի վիճակի լինել կրել պատասխանատվությունը կայացված այդ որոշումների համար, իսկ իմ ընկալմամբ՝ կրթությունն ամենակարևոր բաղադրիչն է յուրաքանչյուր մարդու համար տնօրինելու, կառավարելու սեփական կյանքը, կայացնելու և իրականացնելու որոշումներ ու կրել այդ որոշումներից բխող պատասխանատվությունը»,- ասաց վարչապետը:

2018-2019թթ. ուսումնական տարում գերազանցության ոսկե մեդալով է պարգևատրվել հանրակրթական ուսումնական հաստատությունների 84 շրջանավարտ: 2018-2019թթ. ուսումնական տարվա միջազգային առարկայական օլիմպիադաների մասնակցած 13 աշակերտներն արժանացել են 17 մեդալի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս