Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ օտարերկրյա ուսանողների ընդունման արգելքից կորուստը կկազմի 80 միլիոն, որից «5 միլիոնը կփոխհատուցվի»:
Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծին․ տեղեկանում ենք կառավարության «e-gov» էլեկտրոնային հարթակից։
Վահագնը շնորհակալություն հայտնել WISE-ի ժյուրիին և Qatar հիմնադրամին գնահատանքի համար՝ շեշտելով, որ մրցույթին մասնակցելու մեկամյա գործընթացն էլ ավելի է կենտրոնացրել Թումոյի ջանքերը և արագացրել ծրագրի զարգացումը։
Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՊՀ ռեկտորը տարբեր շրջանակնեում արդեն բաց խոսում է այդ մասին, ըստ որի՝ Անուշավան Սրբազանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել , և իշխանությունները դեմ չեն, որ վերջինս ընտրվի:
«ԿԳՄՍ նախարարության կողմից նոր նախաձեռնություն է իրականացվել, օրենսդրական փոփոխություն, որով հնարավորություն է ընձեռվում ոչ պետական չհավատարմագրված բուհերի՝ մինչեւ 2003թ. շրջանավարտներին ներառվել ուսումնառության պրոցեսներում եւ ստանալ պետական նմուշի ավարտական փաստաթուղթ»,- ինչպես գրում է «Առավոտ»-ը, «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը:
Անդառնալի՞ ա սա։ Չէ՛, անդառնալի չի։ Դու դեռ կա՛ս, Մարինե՛։ Արդեն ջահել չես, բայց կաս, և «Հայրենիքը» քո վերջին գիրքը չի։ Գրիր նամակներդ, որ պետք ա գրեիր։ Քո բանաստեղծությունները նամակներ են բոլոր հայերին։ Էդ թվում նրանց, որ մեծ մեղքի տակ են էսօր։ Ու քանի մեր հայրենիքը էս վիճակում ա, ուրեմն դու էլ ես մեղքի տակ։ Գրի՛, որ կարողանաս դուրս գալ մեղքի տակից»։
Հայաստանը կլինի գերազանց այնտեղ, որտեղ դա ամենակարևորն է։ Մեր առաքելությունը հստակ է. Հայաստանը կլինի կիսահաղորդչային գիտելիքների, տաղանդի և նորարարության կենտրոն մեր տարածաշրջանի համար և վստահելի
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար պետք է դիմել ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման վարչություն (հեռ.՝ (+374 10) 599 699, ներքին 624):
Հայաստան Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բահրամ Թահերիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը։
Հայաստանի հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորման գործընթացը պաշտոնապես մեկնարկել է այսօր, նոյեմբերի 8-ին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը այցելել են Երևանի մի շարք քննական կենտրոններ՝ հետևելու գործընթացի կազմակերպմանը։
Պետդուման առաջարկել է խստացնել օտարերկրացիների համար ռուսական ուսումնական հաստատություններ ընդունելության կարգը:
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին՝ հոգեբանություն:
Լավ կլինի, որ դպրոցներում պատրաստեն նաև վարորդական քննություններին. Ժաննա Անդրեասյան
Սա գողություն չի: Սա թալան էլ չի: Սա վայրենի ասպատակություն է, ավարառում: Այս կերպ չէին վարվում անգամ եվրոպացի զավթիչները իրենց նվաճված գաղութներում:
Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իմ բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից։
Ատեստավորման անցկացման օրերը մեկ շաբաթով հետաձգվել են, ինչն ուսուցիչներին ատեստավորմանը պատրաստվելու լրացուցիչ հնարավորություն կընձեռի: Թարմացված ժամանակացույցը՝ հրամանին կից
Լրացումները և փոփոխությունները վերաբերում են հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորմանը. ըստ այդմ՝ ամրագրվել են օրերը, ժամերը և քննական կենտրոնները:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2025-2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի ժամկետները, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը:
Հոկտեմբերի 17-ը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը 8-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հոկտեմբերի 3-9-ը հայտարարել էր մրցույթ` «Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով: 7 օրվա ընթացքում մրցույթին մասնակցել է շուրջ 1700 աշակերտ:
Աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Բելգիայի թագուհի Մաթիլդան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի նախակրթարան: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Վստահ եմ՝ երբ երկրում իշխանության փոփոխություն լինի, գան ազգային իշխանություններ, Ակադեմիան անպայման վերականգնվելու է, բայց այսօր լռողներն այդ Ակադեմիայում չեն լինելու, որովհետև գոնե չլռողներն այդ մասին հիշելու են ու իրենց հիշեցնելու են…»,- եզրափակեց Հովակիմ Զաքարյանը:
«Երբ հասարակության մեջ ազգային գաղափար չես ձևավորում, չես կոնսոլիդացնում այդ գաղափարի շուրջ, դու ունենում ես այն, ինչ ունենում ես՝ ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ կա գաղափարախոսական կորիզ՝ հայերը թշնամի են, և վերջ։ Մեր կորիզը ո՞րն է։ Երբ դու չես զբաղվում հասարակությունը կրթելով՝ զբաղվում են ուրիշները»։
Քննարկվել են նաև համայնքային, մարզային մրցաշարերում դպրոցական թիմերին ավելի շատ խրախուսելու հնարավորությունները: Նախարարը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին կատարած աշխատանքի համար և նշել, որ նրանց դիտարկումներն ու առաջարկները մեծապես նպաստում են ոլորտի բարելավմանը և կրթական համակարգի զարգացմանը»,- ասված է ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրությունում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային խնդիրները և լսելու նրանց դիտարկումներն ու առաջարկները:
Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատողների ժողովի որոշմամբ ընտրված ներկայացուցիչները, համաձայն ՀՀ ԱՕ հոդված 74-ի 1.1 կետի, տեղեկացնում են, որ քոլեջի աշխատանքային կոլեկտիվը կազմակերպում է նախազգուշական գործադուլ՝ երեք օր հետո, 10.10.2025թ.-ին, ժամը 10։30-ից մինչև 12։30՝ երկու ժամով և անժամկետ գործադուլ՝ 15.10.2025 թ.-ին, առավոտյան 9։00-ից։
Նա նաև հիշեցրել է Ուինսթոն Չերչիլի հայտնի միտքը. «Դպրոցի ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները երազել միայն կարող են»։
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի նվազեցումը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Չորրորդ Հանրապետության» տրամաբանության մեջ։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տարվա լավագույնները» մրցույթի 12 անվանակարգերում հաղթող ճանաչված ուսուցիչներին: