«Այսօր առաջնորդներ պատրաստելը շատ կարևոր է։ Դասական հմտություններից բացի, լավ առաջնորդը մեր օրերում պիտի նաև արագ զարգացող տեխնոլոգիաները կառավարելու հմտություններ ունենա։ Ապագա առաջնորդը պիտի սովորի արագ հարմարվել փոփոխվող պայմաններին և ճիշտ օգտագործել թվային գործիքները՝ որակյալ աշխատանքի համար։ Մենք Ucom-ում համոզված ենք, որ այսպիսի ծրագրերի շնորհիվ ապագայում կունենանք շատ ավելի որակյալ մասնագետներ»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմել է դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։
Հայկական կրթական հիմնարկությունը (Armenian Educational Foundation) իր 75-ամյակի հանդիսավոր միջացառման ընթացքում Educational Visionaries Award մրցանակ է շնորհել Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին՝ որպես կրթության ապագայի տեսլական ունեցող գործիչների:
Բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող մարդկանց կենսաբանական տարիքն ավելի ցածր է, քան նրանց հասակակիցներինը, ովքեր միայն դպրոցն են ավարտել: Սա հայտնաբերել են Դյուկի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, գրում է համալսարանի Dukeupress ամսագիրը։
Հայկական կրթական հիմնարկությունը (Armenian Educational Foundation) իր 75-ամյակի հանդիսավոր միջացառման ընթացքում հեղինակավոր՝ Educational Visionaries Award մրցանակը շնորհել է կրթական մի շարք նախաձեռնությունների հեղինակներ, սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին՝ որպես կրթության ապագայի տեսլական ունեցող գործիչների:
«Գիտությամբ զբաղվելը չի նշանակում պարտադիր միջազգային հանդեսներում հոդված ունենալ, մենք գրում ենք հայ հասարակության համար, մեր թիրախը հայությունն է, մենք պետք է հայերեն գրենք։ Դրա համար մենք շարունակել ենք գրել հայերեն, բայց իրենց պահանջները հաշվի առնելով՝ մարդիկ սկսել են գրել նաև օտար լեզուներով։ Իհարկե, վատ չէ օտար հրապարակումներ ունենալը, միջազգային ասպարեզում հանդես գալը, բայց սա պետք է լինի ոչ թե իբրև պատժամիջոց, այլ նման երևույթը պետք է խրախուսվեր։ Սա ավելի լավ արդյունք կտա, քան պատժամիջոցներ կիրառելը»,- շեշտեց Վիկտոր Կատվալյանը։
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Եվրոպական վիճակագրական վարչության (Եվրոստատ) տվյալներով՝ Եվրամիության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, մագիստրոսի և դոկտորանտի մակարդակով սովորել է ընդհանուր առմամբ 4179 Վրաստանի քաղաքացի, որոնցից 2114-ը՝ բակալավրի, 1727-ը՝ մագիստրոսի և 338-ը՝ դոկտորական ծրագրերով։
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․ «Կիրանցում դպրոցի նոր շենք բացեցին, սակայն Կիրանցի բարձր դասարանցիները հաճախում են Ն․ Ծաղկավանի ու Սարիգյուղի դպրոցներ»:
ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Բուհական կրթության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության միջոցով ԲՏՃՄ կրթության և սոցիալական ձեռներեցության խթանման ծրագրի» շրջանակում մեկշաբաթյա ճանաչողական այցով Ֆլորիդայի պետական համալսարան են ուղևորվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի երկու ներկայացուցիչ։
«Արդարադատության ակադեմիայի» ուկնդիրներն այլևս բյուջեից կրթաթոշակ չեն ստանա. Տիգրան Դադունց
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2025 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Россия 1» հեռուստաալիքի «О самом главном» հաղորդման եթերում դպրոցականների ծնողներին կարևոր խորհուրդներ է տվել՝ ուսումնական տարվա մեկնարկից առաջ:
«Խորհրդանշական այս օրն այցելեցի իմ հարազատ կրթօջախ՝ Դաշտավանի Գերասիմ Տոնոյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ և ներկա գտնվեցի կազմակերպված միջոցառմանը»:
Հայաստանում երեխային դպրոց ուղարկելը նախորդ տարվա համեմատ թանկացել է 20%-ով։
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը հստակ ասում է՝ այն առարկաները, որոնք դասագրքեր չեն ունենալու, նշանակում է, որ այդ առարկաները դպրոցներում չեն ուսումնասիրվելու։
Մեկնարկում է նոր ուսումնական տարին։ Այն ուրախացնում է ծնողներին, բայց՝ ոչ երեխաներին։ Ինչպե՞ս նրանց տրամադրել դպրոցին։ Այս մասին զրուցել ենք հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանի հետ։
Արցախի նախագահի աղջիկը սովորում է 9-րդ դասարանում, ու ուսուցիչը նրան պիտի ասի, որ իր հայրը լուծարել է Արցախի Հանրապետությունը. Ռոման Երիցյան
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բարձրագույն ուսումնական հաստատություններում շատ մասնագիտությունների գծով դիմորդներ չկան։
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օրերս հերթական դրամաշնորհն է հատկացրել՝ այս անգամ «Էնի վիշ» ՍՊԸ-ին։ Դրամաշնորհի գինը կազմել է 3 միլիոն 415.000 դրամ։
«Մեր քոլեջն ունի 35 տարվա պատմություն, բայց հասցրել է արդեն լավ շրջանավարտներ տալ, մեր սաներից այսօր էլ շարունակում են իրենց կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Օրինակ, Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի տնօրենը մեր առաջին շրջանավարտներից է եղել, Օպերային թատրոնի մեներգիչներից Արման Առաքելյանը… շատ անուններ կարող եմ թվարկել, ուրախությամբ ասեմ, որ Արմանը նաև իմ ուսանողն է եղել»,- հավելեց Նունե Մուրադյանը։
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը և հարակից փաթեթը։
Հանրակրթության նոր չափորոշիչն այս ուսումնական տարում ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում: Այս մասին հայտնել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ հորդորել է սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում՝ պայմանավորված շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով:
2025 թվականի սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին։
025 թվականի սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին։ Այս մասին երեկ հայտնել էր Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը օգոստոսի 28-ին հյուրընկալվել է խորհրդարանի նախաձեռնած «Ամառային դպրոց» ծրագրին և հանդես եկել բանախոսությամբ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է 2025-2026 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: