ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ու հանրակրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ մեկնարկած հուլիսյան խորհրդակցությունները, որտեղ քննարկվել են դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող հարցերը, ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետարանների կրթության ոլորտի պատասխանատուները։
Այսօր էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով մի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննության գնահատականների բողոքարկման գործընթացը: Այս մասին հայտնում են ԳԹԿ-ից:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սեպտեմբերի 10–13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Մեկնարկել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում են 11 երկրի շուրջ 60 մանկավարժներ։
2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ, Կոտայքի մարզի դպրոցների 90 տոկոսի թվային գրագիտության և համակարգչային գիտության (ԹԳՀԳ) ուսուցիչներն ավարտել են մասնագիտական զարգացման համապարփակ վերապատրաստումները։
Գնահատման թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատվել են 2026 թվականի երրորդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը։
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության նախաձեռնությամբ այս տարի ևս ուսանողների կողքին է իր «Հայաստանի սկսնակ լիդերներ» մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագրով, որը նպատակ ունի առաջարկել կրթաթոշակներ սկսնակ լիդերներին՝ զարգացնելու իրենց առաջնորդական կարողությունները:
ՀՀ պետական ավագ դպրոցներում 2026-2027 ուսումնական տարում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ հայտագրման միջոցով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ 2 փուլով։
2026 թվականի հունվար–փետրվար և հունիս ամիսներին անցկացված քիմիայի միասնական քննությունների թեստերի համեմատական մասնագիտական վերլուծությունը/ հանրապետության քիմիայի ուսուցիչների մասնագիտական համայնք/ ցույց է տալիս, որ դրանց միջև առկա է բարդության էական անհամաչափություն։
Ucom-ը և CIPR AeroSpace ընկերությունը հայտարարում են համագործակցության նոր փուլի մեկնարկի մասին՝ ուղղված Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների և ինժեներական կրթության զարգացմանը։ 2026 թվականին նախատեսվում է «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդնել Հայաստանի 15 դպրոցներում, որոնցից 7-ը՝ Երևանում, իսկ 8-ը՝ ՀՀ մարզերում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ, Իտալիայի Ստրեզա քաղաքում մասնակցել է «Քաղաքականությունների լաբորատորիա․ կրթական բարեփոխումներն Արևելյան գործընկերության երկրներում. համատեղ դասեր, համատեղ ապագա» տարածաշրջանային միջոցառմանը։
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը հերքում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե գիտնականների աշխատավարձը մի քանի անգամ բարձրացել է. ասում է՝ այստեղ թյուրիմացություն կա։
Ռումինիայի Բուզեու քաղաքում անցկացվել է Պատանիների մաթեմատիկայի բալկանյան 30-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 23 պետությունների 133 աշակերտներ։ Յուրաքանչյուր պետություն կարող էր ներկայացնել առավելագույնը 6 մասնակից։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի` հունիսի 26-ին հրավիրված նիստում անցկացվեց ռեկտորի մրցութային ընտրությունը: Այս մասին հայտնում են համալսարանից։
Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է։ ԶՊՄԿ-ի սոցիալական ներդրումների ամենամեծ բաղադրիչը կրթական ոլորտին է բաժին հասնում։
Ռուս-Հայկական համալսարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է կրթական կազմակերպության պաշտոնական անվանման փոփոխության մասին՝ կապված «Ռուս-Հայկական համալսարան» բարձրագույն կրթության միջպետական կրթական կազմակերպության կանոնադրության ստորագրման հետ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները:
Գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակումն իրականացվում է առաջին անգամ․ գործարկվող նոր մեխանիզմը նպատակ ունի լուծում տալ բազմաթիվ դպրոցներում տնօրենների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու խնդրին։
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինտիտուտ-հիմնադրամի և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակի միջև հունիսի 18-ին կստորագրվի համագործակցության հուշագիր։
Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացվել է Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադան (IABO), որի եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ 7 ուսումնական հաստատություններ ներկայացնող 27 աշակերտներ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Վրաստանի կառավարությունը հիմնադրել է նոր հանրային իրավունքի իրավաբանական անձ (ՀԻԻԱ)՝ Դիվանագիտության ակադեմիա։ Որոշումը ստորագրել է Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ միգրացիոն գործընթացների կառավարման արդյունավետ մեխանիզմների ստեղծման և պետական անվտանգության ուժեղացման նպատակով մշակվել է հերթական մասշտաբային օրենսդրական փոփոխությունների փաթեթը։
Վրաստսնի վիճակագրության ազգային ծառայության հրապարակած տվյալներով` 2025-2026 ուսումնական տարում Վրաստանում ընդհանուր առմամբ սովորում է 44.440 օտարերկրյա ուսանող, մինչդեռ 2024-2025 ուսումնական տարում նրանց թիվը կազմում էր 37.125։
Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, ՄԿՈՒ հաստատություններ ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։
Պաշտպանության նախարարությանը հատկացվել է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 50 տեղ (նախորդ ուսումնական տարվանից 9 տեղ ավելի), որից 40 տեղը՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի «Միավորումների և զորամասերի կառավարում» մասնագիտությանը, և 10 տեղը՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությանը: Նշեմ, որ այդ տեղերի ֆինանսավորումը կատարվում է Պաշտպանության նախարարության բյուջեի միջոցների հաշվին:
Հայաստանի հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար այս տարվա սեպտեմբերից կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Ծրագիրը մեկնարկում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ներքին գործերի նախարարության համագործակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ և նպաստել անվտանգ ճանապարհային […]
Սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Ընտրություններին ընդառաջ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 229 դպրոց։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Կրթական շարժում, որը ձևավորում է ապագան. Koreez-Telcell-PhysMath մաթեմատիկական մրցույթը մոտենում է իր վճռորոշ փուլին. 120 լավագույն աշակերտները մրցեցին եզրափակչում։ Մրցույթը միավորել էր ավելի քան 15,000 աշակերտի Երևանից և Հայաստանի 10 մարզերից։
Մեծամոր քաղաքի 10 դպրոցականներ հաղթել են «Արտեկի մարդիկ» միջազգային ակցիայում և ստացել «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնի ուղեգրեր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը: