Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարվանից կազմակերպվելու է էլեկտրոնային եղանակով:
Ուսուցիչները կվերապատրաստվեն նոր մեթոդներով
5-12-րդ դասարաններում սովորողների դասագրքերը տրամադրվում են տարեկան վարձավճարով:
2018թ., երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը եկան իշխանության, համընդհանուր էյֆորիայի մեջ չէր լսվում այն մարդկանց ձայնը, ովքեր ասում էին, որ նրանք եկել են Արցախը հանձնելու, ազգային իղձերից, արժեքներից ու նպատակներից հրաժարվելու, գլոբալիզացիայի ամենակուլ հոսանքին հանձնելով՝ պետությունը կործանելու համար:
Օլիմպիադային մասնակցել է 53 երկրի 232 աշակերտ. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 5 դպրոցական։
Այս մասին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը որոշում է ստորագրել:
ՀՀ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան 8-րդ օլիմպիադայում, որն օգոստոսի 16-22-ն անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում: Օլիմպիադային մասնակցել է 26 երկրի 98 աշակերտ։
Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ հանրակրթական նոր չափորոշիչները սեպտեմբերից ներդրվելու են 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում:
Ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցական բաժանորդային ծրագրին միացած թանգարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների ցանկը, ինչպես նաև ծրագրի նոր ընթացակարգը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
ՀՀ-ում ՌԴ դեսապանը դեռ չի հասցրել Հայաստանի ԿԳՄՍՆ-ի հետ քննարկել Հայոց պատմության դասագրքերում «Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի բռնակցման» մասին սկանդալային ձևակերպումները։ Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա թեմա է, որն իսկապես արժանի է քննարկման:
Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ռուսաստանի Դաշնությունում հուսով են` Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ 8-րդ դասարանի պատմության դասագրքը մտնի դպրոց։ Ըստ ռուսական կողմի` այդ դասագրքում խեղաթյուրվում են 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի իրադարձությունները: Այս հայտարարությունը տարածել է ՌԴ արտգործնախարարությունը։
Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում օգոստոսի 5-11-ն անցկացված 31-րդ Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) հայաստանյան մասնակիցները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ:
Հայտնի է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:
«Հայաստանի պատմություն»-«Հայոց պատմություն» արհեստական բանավեճը ստեղծած իշխանությունները շարունակում են իրենց թավշյա խմբագրումները նաև դպրոցական դասագրքերում և հատկապես «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերում։
Ընդհանուր բժշկության ֆակուլտետն այս տարի կունենա 𝟒𝟔𝟖, Ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ 𝟏𝟒𝟑, Ռազմաբժշկական ֆակուլտետը` 𝟐𝟎, Դեղագիտական ֆակուլտետը՝ 𝟖𝟏 առաջին կուրսեցի:
Ֆիզիկայի 54-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացնող 5 աշակերտներն արժանացել են 3 բրոնզե մեդալների և 2 գովասանագրի: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Իտալական 14 համալսարաններից բաղկացած Italian Culture on the Net կոնսորցիումը հայտարարել է 10 ուսանողի վեցամսյա կրթաթոշակ տրամադրելու մրցույթ: Այն ուղղված է իտալերենի և մշակույթի ուսուցման առաջին կուրսի առաջին կիսամյակի ընդունելության վճարների մասնակի փոխհատուցմանը:
Հայաստանի լավագույն փիլիսոփաներից մեկը՝ Արշակ Բալայանը, որը եղել է «Հասարակագիտություն-8» մասնագիտական հանձնաժողովի անդամ, ներկայացնում է հաղթած դասագրքերից մեկի սխալների մի մասը։ ԿԳՄՍ նախարարություն, դուք դեռ ժամանակ ունեք սթափ որոշում կայացնելու։
Կրթական տեխնոլոգիաներն աշխարհում անընդհատ զարգանում ու փոփոխվում են, և որակյալ կրթություն ունենալու համար ոչ միայն անհրաժեշտ է բաց չթողնել համաշխարհային տենդենցները, այլև զարգացնել սեփական, ազգային կրթական համակարգը: Առանցքայինն այստեղ կրթական պրոցեսին մոտեցումն է:
Մի քանի օր առաջ գրել էի, որ հաղթած դասագրքերին ծանոթանալուց հետո դիմեցի ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանին՝ խնդրելով կարճ ժամանակով ինձ ընդունել։
Մեզ ասում են, քանի որ դասագրքերի տպագրությունը սկսվել է, չենք կարողը լրացուցիչ փորձաքննություն անել։ Սա այն դեպքում, երբ մեր բողոքարկումը նախարարությունը ստացել էր հուլիսի 3-ին։
168.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այս ուստարվա ընդունելության, կարելի է ասել, ձախողված քննություններին անդրադառնալով, նախ խոսեց պատճառների մասին, որոնք, ըստ նրա՝ մի քանիսն են, կոնկրետ Ագրարային համալսարանում առկա պատկերը դեռևս վերջնական չէ, քանի որ մինչև հուլիսի 26-ը թափուր տեղերի համար կարող են դիմել։
Հանրապետության տարբեր բուհեր այս տարի դիմել է 14 հազար 332 անձ։ Բուհերում հատկացված տեղերի քանակը եղել է 16 038, որից անվճարը՝ 2117, վճարովին՝ 13 հազար 921։ Այսինքն՝ դիմորդների թվից ավելի տեղեր են եղել հատկացված։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ 1849 հոգի ընդունվել է անվճար, 7569-ը վճարովի հիմունքով։ Ստացվում է՝ բուհերում 6 հազարից ավելի տեղ թափուր է մնացել։
Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկել է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի համար) հայտագրման գործընթացը: Dimord.am կայքում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները:
Հայաստանի թիմը 5 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր է նվաճել Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 11-22-ն անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադային, որն անցկացվել է երկու տեսական փուլերով, մասնակցել է 108 երկրի 609 աշակերտ։
«Յուրաքանչյուր երկիր, օրինակ, Ֆրանսիան, Գերմանիան, նույնիսկ Միացյալ Նահանգները, բոլորն իրենց համարում են պատմական երկրներ, ունեն պատմություն։ Եթե, օրինակ, իրենց որևէ մեկն ասի՝ դուք պետք է ապրեք իրական Ֆրանսիայում, այլ ոչ թե պատմական, ապա այդ ասողին պատասխանատվության կկանչեն, բանտ կտանեն կամ այլ բան, կամ առնվազն կզարմանան ու նման բան ասողին անգրագետ կհամարեն։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: