Ադրբեջանին սատարում է Թուրքիան և միջազգային տեռորիզմը: Եվ այս առումով մենք ակնկալում ենք քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը ոչ միայն լուսաբանելով, ոչ միայն կոչերով, հայտարարություններով, այլ նաև առարկայական:
Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Հրադադարի մասին հակամարտող կողմերի միջև կեսօրին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, Ստեփանակերտը նորից հայտնվել է թշնամու թիրախակետում։
Այս պահին հրթիռակոծվում են Մարտունին եւ Շուշին եւ Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ:
Միջազգային «Մուդիս» վարկանիշային գործակալությունը զգուշացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացումը կարող է խնդիրներ ստեղծել բանկերի համար՝ ներդրումների արտահոսքի պատճառով:
Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը:
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի բոլոր քայլերն ուղղված են և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի ու Չինաստանի դեմ: «Դեռ բավական վաղուց ստեղծվել էր, այսպես կոչված, «Անակոնդա» պլանը, որը ենթադրում է Եվրասիայի փորատակում ստեղծել քաոսային իրավիճակ: Եվ այս երևույթները, որ տեղի են ունենում, այնպես չէ, որ մեկը զանգում-ասում է՝ այսպիսի […]
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԼՂ հակամարտութան գոտում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ՝ խստորեն դատապարտելով կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը։
Քաղաքագետն ընդգծեց, որ այս կետում կարևոր է «հիմնարար սկզբունքներ» ձևակերպումը, իսկ հիմնարար սկզբունք են համարվում Հելսինկյան ակտի՝ ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի կիրառման սպառնալիքի անթույլատրելիություն, տարածքային ամբողջականություն սկզբունքները։
Քանի որ հաղորդագրության մեջ որևէ անուն չկար նշված, հայտնի չէր՝ ով է դավաճանություն կատարած անձը կամ ինչ պաշտոն է զբաղեցրել, 168.am-ը կապ հաստատեց ԱԱԾ լրատվական կենտրոնի հետ՝ փորձելով պարզել՝ ի վերջո, ո՞ւմ մասին է խոսքը: Բնականաբար, մեզ ոչինչ չասացին, խորհուրդ տվեցին միայն բավարարվել պաշտոնական հաղորդագրությամբ:
«Կրկնում եմ՝Ռուսաստանը դանդաղ հասկանում է այս աճող վտանգների մասին, և հուսով ենք, որ մի փոքր ավելի պրոակտիվ կլինեն և իրենց դիվանագիտական ու ռազմական լծակները կօգտագործեն Թուրքիային իր իրական տեղը դնելու համար և հասկացնելու, որ Թուրքիան այս տարածաշրջանում արդեն մեծ խնդիրներ է հարուցել, որոնց ուղղելն արդեն մեծ ջանքեր է պահանջելու»,- եզրափակեց Վահրամ Տեր- Մաթևոսյանը։
Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերը հասցրին երկու թիրախային հարված հոկտեմբերի 8-ին՝ պատճառելով մեծ ավերվածություն և վիրավորումներ այդ պահին տաճարում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին: Հրթիռային հարվածների հոտևանքով վիրավորումներ էր ստացել 3 ռուս լրագրող:
«Ադրբեջանում ոչ բոլորն են գոհ մոսկովյան բանակցություններից»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Մոսկվայում 11 ժամ տևած Մնացականյան-Լավրով-Բայրամով խորհրդակցությունների արդյունքներին, արդեն ժամը 12։00-ից նախատեսվող հրադադարի ռեժիմի կայունությանը և հայտարարված հրադադարի պայմաններում ադրբեջանական ուժերի կողմից դրա լայնածավալ խախտումներին, այդ թվում՝ Սյունիքի մարզի ուղղությամբ, որտեղ այսօր 11:30-ի սահմաններում հակառակորդը հարվածային ԱԹՍ կիրառեց, որի հետևանքով կա զոհ և վիրավորներ։
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ավելի քան 10 ժամ տևած հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ՝ դիերի և գերիների փոխանակման համար։
Թեև Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այսօր ժամը 12:00-ից հաստատել հրադադար, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է ռազմական գործողությունները:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է»։
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը»։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուղղում. Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։ Շուշանը արդեն հայտնել է: Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման»։
Րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։ Կան զոհեր և վիրավորներ։
168.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի արտաքին գծով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ շատ կարևոր է այդ պայմանավորվածությունը, փաստորեն մի քանի րոպեից «վերականագնվում է զինադադարի ռեժիմը»։
«Ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։ Հակառակորդն ամեն կերպ փորձում է առավելություն ապահովել հումանիտար հրադադարից առաջ, բայց ապարդյուն»։
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի ԶՈւ-երը փորձում են օգտագործել մինչև հրադադար մնացած ժամերը, բայց մեր բանակը հերոսաբար կատարում է իր մարտական խնդիրները, հաջող հետ մղելով բոլոր տեսակի գրոհները»։
Ադրբեջանը կիրառել է հարվածային ԱԹՍ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խոջալուից Հադրութին հարվածելու մասին լուրը արդեն ոչ թէ սովորական ծիծաղելի լուր է, սա Ալիևի «հաղթանակից» հետո արդեն հիվանդ երևակայության նոր ռեկորդ է»։
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հաստատվում է հրադադար: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Անցած տարվա բարելավումից հետո, միջազգային հայտնի վարկանշային կազմակերպություններից մեկը՝ ի դեմս «Ֆիթչ» ընկերության, կրկին իջեցրել է Հայաստանի, այսպես կոչված, ֆինանսական վարկանիշը։ Թե դա ինչ է ենթադրում, դեռ կանդրադառնանք։