Բաժիններ՝

Կուրիլյան կղզիների ափերի մոտակայքում ուժգին երկրաշարժ է գրանցվել

Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ 4.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Հարավային Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։

«Նոյեմբերի 8-ին, ժամը 18:56-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 10:56-ին) Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Իտուրուպ կղզու Ռեյդովո գյուղից 129 կիլոմետր արևելք, իսկ օջախը՝ 79 կիլոմետր խորության վրա»,-ասել է սեյսմոլոգը։

Գործակալության աղբյուրի խոսքով՝ սեյսմիկ իրադարձությունը կարող էր զգացվել Իտուրուպում 2-3 մագնիտուդով։

Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով ցունամիի մասին տագնապ չի հայտարարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930