Թուրքիան ձերբակալման օրդեր է տվել Նեթանյահուի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Թուրքիայի դատախազությունը 37 անձի, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի նկատմամբ տվել է ձերբակալման օրդեր ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Իսրայելի քաղաքական և ռազմական ղեկավարության ներկայացուցիչները մեղադրվում են Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծությունների, ինչպես նաև մարդասիրական օգնության մատակարարման խոչընդոտման մեջ, ինչն, ըստ դատարանի, կարող է համապատասխանել ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների հատկանիշներին։

Տեսանյութեր

Լրահոս