Թշնամիները կուտակվում են, սպառնալիքները՝ մեծանում․ պետք է սկսել պատրաստվել հիմա․ Հեգսեթ
Այս պահը նման է 1939 թվականին, կամ, հուսանք, 1981 թվականին։ Աճող վտանգի պահ է։ Թշնամիները կուտակվում են, սպառնալիքները մեծանում են։ Դուք զգո՞ւմ եք դա։ Ես զգում եմ, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը՝ խոսելով աշխարհում տիրող իրավիճակի մասին։
«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է խուսափել պատերազմից, և դա հենց այն է, ինչ մենք ուզում ենք, պետք է սկսել պատրաստվել հիմա»,- ընդգծել է Հեգսեթը։
Նշենք, որ 1939 թվականին սկսվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1981 թվականին տեղի էր ունեցել Սառը պատերազմի սրացումներից մեկը. դեկտեմբերին Լեհաստանում հայտարարվել էր ռազմական դրություն, որն ուղեկցվել էր «Սոլիդարություն» անկախ արհմիության գործադուլներով և զանգվածային ձերբակալություններով, իսկ Միացյալ Նահանգները տնտեսական պատժամիջոցներ էր կիրառել ԽՍՀՄ-ի դեմ։

