Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը 2019թ. հայտարարագրել է Երևանի Կենտրոն համայնքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենք
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր պաշտոնը ստանձնել է 2018թ. հոկտեմբերի 10-ին: Վերջինս իր հայտարարագիրը լրացրել է 2019թ. մայիսի 31-ին և այդ պահի դրությամբ, բացի դրամական միջոցներից, որևէ այլ շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել:
2018թ. հայտարարագրում Լոռւ մարզպետը նշել է տարեսկզբի 8,500,000.00 դրամ գումարի մասին, որը տարվա ավարտին ավելացել ու դարձել է 8,700,000.00 դրամ:
Որպես եկամուտ՝ 2018թ. հայտարարագրում Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրել է երկու տարբեր աշխատատեղերից համապատասխանաբար ստացած 2,547,659.00 և
518,692.00 ՀՀ դրամ գումարի, ինչպես նաև՝ որպես շահաբաժնից ստացած եկամուտ՝ 2,231,827.00 դրամի մասին, ընդամենը՝ 5,298,178.00 դրամ:
Լոռու մարզպետի 2019թ. հայտարարագիրն առավել խոսուն է: Վերջինս հայտարարագրել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները Լոռու մարզի Վանաձոր քաղաքում բաժնային սեփականությամբ, Երևանի Կենտրոն համայնքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը՝ համատեղ սեփականության իրավունքով, հասարակական նշանակության շինությունը (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը կրկին Վանաձոր քաղաքում, ինչպես նաև հողամաս՝ կրկին Լոռու մարզկենտրոնում: Լոռու մարզպետը վերջին երկու անշարժ գույքերի միանձնյա սեփականատերն է:
Անդրեյ Ղուկասյանը հայտարարագրել է նաև MERCEDES-BENZ մակնիշի 2007 թվի արտադրության մարդատար ավտոմեքենա, որը վերջինս ձեռք է բերել 2015թ.:
Հարկային տարվա սկզբում Լոռու մարզպետը հայտարարագրել է նաև 8,700,000.00 ՀՀ դրամ, որը տարվա վերջում դարձել է 7,000,000.00 դրամ:
Որպես եկամուտ՝ 2019թ. հայտարարագրում նշված է ՀՀ Լոռու մարզպետարանից որպես աշխատավարձ ստացած 11,149,713.00 դրամը:
Մարզպետի կինը՝ Սվետլանա Առաքելյանը, 2018թ., բացի որպես աշխատավարձից ստացած եկամուտ նշված 985,803.00 դրամից, որևէ այլ բան չի հայտարարագրել, իսկ 2019թ.՝ թերևս, ամուսնու՝ Անդրեյ Ղուկասյանի հայտարարագրած բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը Երևանի Կենտրոն համայնքում, ըստ էության, բնականաբար, համատեղ սեփականությամբ:
Որպես եկամուտ՝ Սվետլանա Առաքելյանը հայտարարագրել է միայն ՀՀ Սոցիալական ապահովության Վանաձորի տարածքային բաժնից ստացած 216,000.00 ՀՀ դրամ գումարը:
Լոռու մարզպետի հետ համատեղ բնակվող Ազգանուշ Ղուկասյանը 2018թ. հայտարարագրել է որպես կենսաթոշակ ստացած 96,000.00 ռուսական ռուբլի գումարը, իսկ 2019-ին՝ որպես ժառանգություն ստացած անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, ինչպես նաև ՌԴ Կենսաթոշակային հիմնադրամից ստացած 96,000.00 ռուսական ռուբլի գումարը: