Աբովյանի «Գայի պոստի» մոտ վթարի են ենթարկվել հարսանեկան արարողության մեկնողները

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստի» մոտ բախվել են «BMW X5», «BMW» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեջ հայտնված ավտոմեքենաները ժամանում էին Երևան՝ հարսանեկան արարողության մասնակցելու համար։

Տեսանյութեր

Լրահոս