Միլիոնավոր դրամներ՝ Փաշինյանի աշխատակազմին՝ հույժ գաղտնի կետով որոշման համար
Կառավարության պահուստային ֆոնդից հերթական անգամ գումար է հատկացվել Փաշինյանի աշխատակազմին՝ միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման և պաշտպանության, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովման համար։
Պահուստային ֆոնդից այդ նպատակով հատկացվել է 1,129,803 դոլարին համարժեք դրամ:
Թե ո՞ր դատական գործերի համար է այսքան գումար հատկացվում, ընդունված որոշման մեջ նշված չէ. ավելին՝ որոշման երկրորդ կետը հույժ գաղտնի է։

