Հունվարի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։
«Իրականում թշնամին որքան հետ գնա, կորցնելու բան չունի, իսկ մենք երբ նույնիսկ 1 մետր հետ ենք գալիս, դա մեր կողմից կրկին տարածքների կորուստ է, 1 կիլոմետրի մասին չեմ խոսում, այլ 1 մետրի։ Մեր հարևան Վահանի բոստանը, որը կար, այսօր կեսն է, հողը կիսվել է, հիմա ո՞ւր են հայելային հետքաշում անում։ Այսօր 1 մետր տարածքն էլ մեզ համար նշանակություն ունի, հայելային հետքաշումը, ներեցեք, բայց մի անասուն կարգավիճակ կլինի մեզ համար։ Թուրքը եկավ՝ մեր գյուղի կեսը վերցրեց, դեռ բավական չէր, մի բան էլ այլ տարածքներ վերցրեց»,- նշեց Արարատ Աղաբեկյանը։
Շուրջ 20 օր առաջ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի աներձագ, Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշանակվելու է Կանադայում ՀՀ դեսպան: Բնականաբար, աղմուկ բարձրացավ, ինչին հաջորդեց Հրաչյա Հակոբյանի հերքումը:
Հարցին՝ անհրաժեշտություն կա՞, որպեսզի նման նախագծով հանդես գա նաև ՀՀ ԱԺ-ն՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ եթե նման առաջարկով հանդես գան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ դրան հավատում է, սակայն իշխող խմբակցությունում միաձայն դրան դեմ կքվեարկեն, որի արդյունքում կրկին տգեղ շահարկումներ կլինեն Արցախի շուրջ։
ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերը փետրվարից կշարունակվեն։ 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
168.am-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 2000թ. ծնված կալանավորված անձի մահ է գրանցվել:
168.am-ի տեղեկություններով՝ միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննվելու է այսօր՝ ժամը 17:00-ին:
Հայաստանում նվազագույն աշխատավարձով են աշխատում աշխատողների շուրջ ¼-րդ մասը։ 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն ավելացել, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է մոտ 21,7 տոկոսով։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն այսօր «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում. Կրթությունն առանցքում» խորագրով համաժողովի մեկնարկից առաջ, պատասխանելով 168.am-ի հարցին, թե Սուքիասյանների ընտանիքին պատկանող բանկի խորհրդի անդամի անդամակցությունը երբ է դադարեցրել, նշեց՝ այն օրվանից, երբ անցել է աշխատանքի։
Ոստիկանները բերման են ենթարկում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդներին:
Չնայած երկրում սոցիալական իրավիճակի սրմանը՝ կառավարությունը հրաժարվեց նվազագույն աշխատավարձի բարձրացումից։ Դա այն առաջնային քայլերից մեկն էր, ինչը կարող էր որոշ չափով մեղմել ցածր եկամուտներ ստացողների սոցիալական վիճակը։
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ահազանգում է՝ նախորդ տարվա համեմատ պարարտանյութի գները մոտավորապես 3 անգամ բարձրացել են, հետևաբար՝ այդ թանկացումը գարնանը նոր աղետ է բերելու։
Երևան քաղաքում խանութները բազմաթիվ են: Ամեն անկյունում կարելի է բախվել հագուստի, աքսեսուարների և հուշանվերների բուտիկների: Բայց դրանցում դժվար թե գտնեք այն, ինչը սպասում է Ձեզ Արամի 70 հասցեում:
«Տեղյակ եմ, որ այս պահին Արցախի իշխանությունները հետաքրքրված են հավաքածուով, հասկանում են, որ այն պատմամշակութային արժեք է, և փորձում են ճանապարհներ գտնել, որպեսզի դա տեղափոխվի Ստեփանակերտ: Շուշիի գորգերի հավաքածուն կատարյալ վիճակում է: Արցախի համար այն խորհրդանշական է: Եթե հավաքածուն այնտեղ է՝ դա նշանակում է, որ արցախցին վստահ է լինելու, որ ամեն ինչ լավ է լինելու:
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Դեղաբանության և պատոհիստոլոգիայի լաբորատորիայում մշակվել և ներդրվել է լյարդի տոքսիկ ցիռոզի առաջացման մոդելի և նշված ախտաբանության փորձարարական դինամիկ ուսումնասիրությունների նոր եղանակ։ Այս և գիտական այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Լիլիթ Արշակյանի հետ:
Նրանք, ովքեր դեռ չեն գտել իրենց կողակցին, հաճախ են մտածում՝ ո՞վ է լինելու այդ միակը, ե՞րբ է հայտվելու: Իսկ երբևէ մտածե՞լ եք՝ որտեղ եք հանդիպելու Ձեր կյանքի սիրուն:
1918 թվականին հիմնադրված Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին։ 1918 թվականի հուլիսի 19-ին կառավարության կազմը Վրաստանից տեղափոխվեց Երևան, և այնտեղ մնաց կառավարության անշարժ ու շարժական գույքը։ Երևանում կառավարությանը դիմավորում է Արամ Մանուկյանը։
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 722 հազար 315-ի:
Սեփականության վերաբաշխումը հեշտ բան չէ՝ անկախ նրանից, այդ պրոցեսն արդարացի՞ է, թե՞ ոչ։ Ու քչերը կգտնվեն, որ կմտնեն նման խաղերի մեջ։ Առավել ևս, որ ոչ մեկը չի կարող երաշխավորել, թե ինչ է լինելու վաղն այդ գույքի հետ։
Հայկ Մամիջանյանի համար զարմանալի է, երբ իշխանությունները կարողանում են «պոկել» զեկույցներ, որտեղ գովերգվում է նրանց «ժողովրդավարության բաստիոն» լինելը, բայց խոսքը ավելի էական դրսևորումներին է վերաբերում, նրանք այդքան էլ արդյունավետ չեն աշխատում:
Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) բերման ենթարկեց հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին և մի քանի աշխատակցի:
Դեռևս հունվարի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԻՊ գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԱԳՆ կայքում տեղ գտած հայելային հետքաշման գաղափարը մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։
Եթե Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանը մի քանի տարուց հեռանան, նախարարության համակարգի քանի՞ աշխատող է պաշտպանելու դպրոցում տնօրեն և վարչատնտեսական համակարգող ունենալու մոդելը։ Եթե լինեն այդպիսի մարդիկ, ապա շատ լավ կլինի։ Եթե չլինեն, ապա շարունակելու ենք համակարգն անընդհատ ու անիմաստ ցնցելու գործելակերպը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել: Այս մասին հայտնում են երրորդ նախագահի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
2022թ․ հունվարի 28-ին լրացավ ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակը, սակայն երեկ ոչ միայն պետական միջոցառումներ չկազմակերպվեցին, այլև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից և ԳՇ պետ Արտակ Դավթյանից բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ չեղան:
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Նորքի այգիները կամ, ինչպես ընդունված է անվանել՝ Երևանի «թոքերը», հերթական անգամ հանել է աճուրդի, և քանի որ աճուրդի հանված տարածքը, արդեն մի քանի անգամ է՝ չի՛ վաճառվում, Կառավարությունը որոշել է այս անգամ գույքը գնահատել ոչ թե՝ արժեքի 100, այլ՝ 80 տոկոսի չափով։
Կառավարությունը կրճատել է զբաղվածության ոլորտում իրականացվելիք ծրագրերի համար նախատեսված գումարն ու ուղղել Կառավարության պահուստային ֆոնդ և ոչ թե պետական բյուջե։
Ահա այս պայմաններում մամուլը մնացել է այն եզակի համակարգերից մեկը, որն իրականացնում է իշխանության հակակշռի այդ գործառույթը։ Իմ խորին համոզմամբ՝ հենց այս իրողությամբ է պայմանավորված մամուլի դեմ իշխանությունների սանձազերծած արշավը, որով նրանք ցանկանում են վերացնել նաև այս հակակշիռը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը խոսելով իշխանությունների՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ հայտարարություների և դրա հետևանքների մասին նկատեց. «Առհասարակ հայելային հետքաշման գաղափարին շատ վատ եմ վերաբերվում։ Երբ թշնամին է ներխուժել մեր սուվերեն տարածք, ի՞նչ հայելային հետքաշման մասին է խոսքը։
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը երեկ՝ բանակի 30-ամյակի կապակցությամբ այցելել էր N զորամաս, հանդիպել մարտական հենակետերում ծառայություն իրականացնող զինվորներին: