
Աշոտ Երկաթին ազատ արձակած դատավորին ցանկանում են կալանավորել

Մտահոգություն ենք հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում՝ անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
Ուշադիր հետևում ենք հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ։
Քիչ առաջ այս հայտարարությունը տարածեց Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը:
168.am-ի տեղեկություններով՝ միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննվելու է այսօր՝ ժամը 17:00-ին:
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշում կայացրած դատավորն է:
Այսինքն՝ իշխանությունները նման կերպ են հաշվեհարդար տեսնում իրենց հրահանգները չկատարող դատավորների հետ: