«Բանակը պետք է վերադառնա իր նախկին մարտունակությանը»․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը երեկ՝ բանակի 30-ամյակի կապակցությամբ այցելել էր N զորամաս, հանդիպել մարտական հենակետերում ծառայություն իրականացնող զինվորներին:

168.am-ն այսօր Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց՝  ինչպե՞ս է գնահատում բանակի ներկայիս վիճակը․

«Զինվորները մարտական ոգով կանգնած են, բայց շատ անելիքներ կան, որ պետք է անենք, լինենք զինվորի կողքին, պետք է համախմբվենք, մեր գերնպատակը ամենակարևորը բանակն է։ Բանակը պետք է վերադառնա իր նախկին մարտունակությանը, ու մենք բոլորս էլ պետք է օգնենք։ Շատ անելիքներ կան»։

Այս համատեքստում հիշատակեցինք Նիկոլ Փաշինյանի հետևյալ խոսքերը, թե՝ «Ուզում եմ ընդգծել, որ քաղաքական առումով մեր բանակը տարածքներ նվաճելու խնդիր չի դնելու իր առաջ, նրա խնդիրը մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»։

Սասուն Միքայելյանն ասաց, որ զրույցը տեղափոխում ենք քաղաքական դաշտ, և, որ իրեն բացառապես բանակին վերաբերող հարցեր տանք։

«Ես բանակի կողքին եմ եղել․ դուք էլի տարաք քաղաքականություն։ Ես Սասուն Միքայելյանն եմ, ինձ բանակից հարց տվեք, պատասխանեմ։ Ես Երկրապահի նախագահն եմ, սա էս է ասում, նա էն է ասում, ես էլ է՛դ եմ ասում․․․»,- զայրացավ ԵԿՄ նախագահը և անջատեց հեռախոսը։

Տեսանյութեր

Լրահոս