Հայ հեղափոխական դաշնակցությունը Լիբանանում տեղի ունեցած պայթյունից հետո նախաձեռնեց «Օգնիր եղբորդ-Լիբանան» կարգախոսով դրամավահաք, որի շրջանակում հավաքված 25 միլիոն դրամով 11 տոննա սննդամթերք Հայաստանից տեղափոխվեց Լիբանան։
Թադևոս Ավետիսյանը ԱՎԾ զեկույցում որպես տնտեսության վիճակը բնութագրող ցուցիչ՝ առանձնացրեց հատկապես տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ՏԱՑ-ը. «ՏԱՑ-ը հունվար-հուլիս ամիսներին նվազել է 5 %-ի չափով, և շուրջ 10 % հուլիսը՝ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ: Այս 5 % նվազումը (հավաքական քիչ նվազումը) պայմանավորված է հունվար-փետրվար ամիսներին արձանագրված ՏԱՑ աճով. այլ կերպ ասած՝ համավարակի բերած հետևանքները շարունակում են առկա մնալ, և, իրականում, եթե այսպես շարունակվի, տարվա վերջում կունենանք ՏԱՑ-ի երկնիշ անկում՝ մոտ 10 %»:
«Նոր առաջարկներ, նոր մոտեցումներ են պետք»,- այս մասին օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններին, նշելով, որ բանակցությունների սեղանին այս պահին որևէ փաստաթուղթ չկա:
Հիմա Նիկոլ Փաշինյանն անցյալում է, որովհետև նրա կռիվն անցյալի հետ է։ Եվ քանի որ այդ պատերազմն ի սկզբանե դատապարտված է պարտության, առաջին հերթին՝ ժամանակային ու տարածական չափողականության պատճառով, նա որոշել է հայտարարել իր անվերապահ հաղթանակը, կապիտուլյացիայի ենթարկել անցյալը՝ «ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» ապոկալիպտիզմը փոխարկելով «ինձանից առաջ՝ միայն ջրհեղեղ» պատմուրացությամբ։
Վանաձորի բնակիչ Հասմիկ Խաչատրյանը, որն օրեր առաջ է կորցրել մորը՝ Գեղեցիկ Մարգարյանին, վստահեցնում է՝ սխալ է, որ մոր մահվան վկայականում որպես մահվան պատճառ է գրված կորոնավիրուսը: Հասմիկ Խաչատրյանի խոսքով՝ օգոստոսի 15-ին 12 տարի ինսուլին ստացող մորը շտապօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի ԲԿ, իսկ մահվանից հետո բժիշկները նրա մոտ ախտորոշել են կորոնավիրուս:
Շուրջ 6 ամիս է` Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն: Արտակարգ դրության առաջին ամիսների ընթացքում դադարեցված էին նաև օդային փոխադրումները: Օգոստոսի 12-ին, երբ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում ներկայացնում էր երկրում Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու նախագիծը, հայտնեց, որ հանվել է օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը, բայց ցամաքային սահմանով սահմանափակումը շարունակում է գործել:
Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկում է սահմանված ցանկը համալրել տեքստիլ արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերով և ապրանքներով, ինչպիսիք են, օրինակ, սինթետիկ թելերը, մանվածքները, կարի թելերը, գործվածքները և այլն։
Սեպտեմբերի 7-ին Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով, որը շատերը կոչում են «Մարտի 1»-ի գործ, տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին՝ դատական նիստերը կոչելով ֆարս, անբովանդակ միջոցառում, թանկարժեք ժամավաճառություն:
Հայաստանում սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 199 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 152-ի:
Ի վերջո, վարակի առկայությունն անձնագրի գույնից չէ կախված, Մոսկվայում արդեն նույն պայմաններում ապրում ենք կես տարի ու խենթանում ենք, անկեղծ ասած, մենք ևս չափազանց դժգոհ ենք։ Կարծում ենք, որ այդ միջոցառումներն ահավոր չափազանցված էին»,- ասաց Մոդեստ Կոլերովը՝ շարունակելով, որ հետաքրքիր վերլուծություն կա այն մասին, որ Մինսկում ու Խաբարովսկում ցույցեր են տեղի ունենում, բայց հիվանդությունը չի տարածվում առանձնապես, ինչը հետաքրքիր փաստ է վերլուծության և որոշումների կայացման համար։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» նախկին տնօրեն, Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանն է։
«Նույն Սերժ Սարգսյանն ասուլիսի ժամանակ խոսել է դիվանագիտական կոմպոնենտի մասին և նշել է՝ ինչ նպատակ էին դրել՝ մաքսիմալ և հասան մինիմալի. կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է: Ինչ վերաբերում է պայմանավորվածություններին, մոնիտորինգային մեխանիզմների ներդրմանը, բնականաբար, դա կարևոր էր, բայց չի իրագործվել: Դրանք չեն դուրս գալիս օրակարգից, շարունակում են մնալ և մեր կողմից կրկին առաջ մղվել, բայց հարցն այն է՝ երբ կհասնենք այն իրավիճակին, երբ Ադրբեջանն այլընտրանք չի ունենա, քան համախմբվել մոնիտորինգային մեխանիզմների ներդրման հետ: Այդ դեպքում թե՛ միջազգային հայտարարություններն են լինելու ավելի հասցեական, և թե՛ ադրբեջանական կողմն է շատ ավելի հարկադրված լինելու զուսպ պահվածք ցուցաբերել»:
Կառավարությունն Ազգային ժողով ուղարկեց, իսկայնտեղ գործող քաղաքական մեծամասնությունն օրերս դակեց այնպիսի մի օրենք, որով Հայաստանում սեպտեմբերի 12-ից կհայտարարվի կարանտին, որը կարող է ձգվելմինչև 6 ամիս, և եթե Արտակարգ դրության հայտարարման ժամանակ Կառավարությունն ինչ-որ հաշվետվություն էր ներկայացնում Ազգային ժողովին, ապա հիմա՝ կարանտին հայտարարելով, մի կողմ է դնում խոհրդարանական ուժերին և անցնում միանձնյա որոշումների կայացման։
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիայի ժամկետը լրանալու, նոր կամ ազատ սլոթ առաջանալու դեպքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) 2020 թվականի օգոստոսի 7-ից ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայտարարելու է մրցույթներ:
Նախորդ երկու հրապարակումներում 168.am-ն արդեն ներկայացրել էր, թե 2018թ. իշխանափոխությունից հետո Բաց հասարակությունների հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) կայքում հրապարակվեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ (ճանապարհային քարտեզ), որում, ըստ ոլորտների՝ օլիգարխ Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող ու մեր երկրում արդեն իսկ խորն արմատներ գցած ու կառավարության մակարդակով հարցեր լուծող հիմնադրամը ներկայացրել էր իր առաջիկա անելիքները:
Վերջին երկու տարիների ընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մի շարք հայտարարություններ բուռն քննարկումների արժանացան, դրանք թերևս կարող ենք բնութագրել հենց իր սիրելի բառով՝ «աննախադեպ»:
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։ Նա մասնավորապես նշել է.
Եթե սա լիներ միայն նախարարի հայտարարությունը, ես հեռավոր հույս կարող էի ունենալ, որ մի օր Արայիկ Հարությունյանի մոտ կարթնանա տղամարդու ինքնասիրությունը, ինչի վրա, իհարկե, բավականին մեծ տոկոսով կասկածանք ունեմ, և ինքը հրաժարական կտա։ Բայց քանի որ երկրի առաջին դեմքը որոշ ժամանակ առաջ աննախադեպ հայտարարություն արեց, որ 10.000 մարդ էլ հավաքվի՝ Արայիկ Հարությունյանը մնալու է աշխատանքի, ինձ բերեց այն համոզմունքի, որ Արայիկ Հարությունյանը մի այնպիսի գործիք է, թող ներվի, հարմար բառը չեմ գտնում, որն իր տված հանձնարարությունները մինչև վերջ պետք է կատարի, ավարտի իր առաքելությունը, նոր միայն հեռանա։
Նիկոլ Փաշինյանն իր թիվ մեկ խնդիրներից մեկն է դարձրել ԲՀԿ նախագահի ու ԲՀԿ պատգամավորների դեմ քրեական գործերի հարուցումը։ Ըստ մեր աղբյուրի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հիմնահատակ ոչնչացնելու է ԲՀԿ-ին ու ԲՀԿ պատգամավորներին, և հաջորդ ընտրական պրոցեսում այդ կուսակցությունից բան չի մնալու։
Ազգային ժողովի՝ ըստ կոնյունկտուրայի՝ հանրահռչակ կամ տխրահռչակ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ցանկանում է ավելացնել զրպարտության ու վիրավորանքի համար նախատեսված տուգանքի չափերը։ 1 միլիոնի փոխարեն՝ 5 միլիոն, 2 միլիոնի փոխարեն՝ 10 միլիոն․․․ Հոգեբանների պարզելիքն է, անշուշտ, թե որքանով է կապված որպես պաշտոնյա ու լոբբիստ միլիոններին անձնապես հասու դառնալու իրողությունն օրինագծում հնչեղ թվեր ներառելու հանգամանքի հետ։ Բայց փաստն այն է, որ միլիոնասեր սույն փոխխոսնակը ցանկանում է թանկացնել զրպարտության գինը։
Պարետատունը հաստատել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը:
Այսօր Երևանի ավագանին սահմանեց մայրաքաղաքի վարչական տարածքում գտնվող պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ ընդհանուր օգտագործման տարածքներ) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և իրականացման թույլատրելի վայրերը:
«Մեր ազգային ինքնությունը վտանգված է, 30 տարի առաջ մենք կարողացանք ազատագրել Արցախը, կարողացանք ստեղծել անկախ Հայաստան, պատվով թուրը դնել պատյանի մեջ, հաշվի առնելով, որ երկրի անվտանգությունն ապահովված է։ Բայց արի ու տես, որ այսօր մենք կրկին կանգնած ենք մի վտանգի առաջ, որ թշնամին վտանգում է ներսից, բոլորիդ էլ քաջ հայտնի է, թե բոլոր ոլորտներում ինչ է տեղի ունենում։ Պատերազմից հետո մենք մտածում էինք, որ կրկին անցնելու ենք արարելու, ստեղծագործելու, որովհետև պատերազմը, հաղթանակը նրա համար է, որ հետո ունենաս ազգային կրթություն, մշակույթ, բայց այսօր ապրում ենք այնպիսի իրականության մեջ, երբ վտանգված է ազգային անվտանգությունը»,- ասաց Գ. Գևորգյանը։
Միջազգային մի խումբ հեղինակավոր գիտական կենտրոններ և գիտնականներ համատեղ մշակել են պետությունների զարգացման և հնարավորությունների նոր գլոբալ ինդիկատոր։ Այն կոչվում է «էլիտաների որակի ինդեքս»։
Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 108 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 953-ի:
Ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված՝ պետական բյուջեի լարվածությունը գնալով ավելի ու ավելի է զգացնել տալիս։ Տարեվերջից մի քանի ամիս առաջ կառավարության պահուստային ֆոնդում այլևս չկան ազատ միջոցներ՝ անգամ չնախատեսված հրատապ ծախսերը ֆինանսավորելու համար։
Հարցին՝ իշխանություններն ասում են՝ իրավիճակը լուրջ է, արտակարգ դրությունը փոխարինում են կարանտինով, բայց առողջապահության նախարարն ու վարչապետը արձակուրդում են և սարերից ու տարբեր վայրերից լուսանկարներ են հրապարակում, դրանով ի՞նչ մեսիջ են հղում, նա պատասխանեց. «Գիտե՞ք՝ ինչ մեսիջ, և մենք պետք է շատ ուրախանանք, ուրեմն՝ այդքան լուրջ չէ մեր վիճակը, եթե իրենք թողնել-գնացել են: Չեն համապատասխանում բերված խստությունները իրական վիճակին, եթե իրավիճակն իսկապես այդքան ծանր է, ուրեմն՝ պետք է իրենց աշխատասենյակներից դուրս չգան»:
Շահումյանը զսպող, պահող դեր է խաղացել և ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ է հարձակում «պահել»: Եթե մարդիկ սա չեն հասկանում… Կամ՝ ասում են՝ կշարժվենք դեպի Կասպից ծով, այ ձեր ցավը տանեմ, Կասպից ծով պիտի Շահումյանով գնաք, կամ Շահումյանի նման տարածքներով: Եթե տնտեսականին անդրադառնանք, ես ուզում եմ իմանալ՝ ամբողջ Արցախի տարածքում որտե՞ղ է ինչ աճում, որ Շահումյանում չի աճում: Ինչ վերաբերում է հանքերին, ոսկի կամ նավթ լինելուն, էդ քանի՞ անգամ են մարդիկ գնացել գեոդեզիա արել, համապատասխան ստուգումներ անցկացրել, որ եզրակացնում են, թե Շահումյանում նման բաներ չեն հայտնաբերելու: Եվ հետո, կրկնում եմ, հայրենիքը նման բաներով չեն չափում, հիմա կարող ենք ասել՝ ինչո՞վ է օգուտ մեզ Արարատ լեռը, բայց դա մերն է, մեր մի կտորն է, ինչ է՝ պիտի մի բան տա, որ նոր ասեմ, թե ի՞մն է:
Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող, բայց այդ հնարավորությունից զրկված քաղաքացիներն այսօր հերթական բողոքի ակցիան իրականացրեցին Կառավարության շենքի դիմաց, ավտոերթով էլ հասան մինչև կառավարական առանձնատներ։ Ակցիա անող քաղաքացիների պահանջը ՀՀ իշխանությունից մեկն է՝ բանակցել ռուսական կողմի հետ այնպես, որ իրենք հնարավորություն ունենան մեկնել Ռուսաստան, որտեղ թողել են իրենց ընտանիքի անդամներին, աշխատանքն ու բիզնեսը։
Արդեն որերորդ շաբաթն է՝ կառավարության շենքի դիմաց, երբեմն՝ նաև այլ գերատեսչությունների առջև շարունակվում են Ռուսաստան մեկնել ցանկացող, բայց չկարողացող քաղաքացիների բողոքի ակցիաները։