![](/banners/BeFunky-design.jpg)
ՊՆ–ն հաստատում է՝ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 95 հայ զինծառայողի մարմին
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/Aram-Torosyan.jpg)
Ադրբեջանը հայտարարել է, որ Կարմիր խաչի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցել 95 հայ զինծառայողի մարմին:
ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ռազմական վերջին գործողությունների ժամանակ զոհված 95 զինծառայողի մարմին:
ՊՆ խոսնակը նշեց, որ հայ զինծառայողների փոխանցված մարմինները ԱԽ-ի հայտարարած կորուստների շրջանակում են:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը ՀՀ-ին էր փոխանցել 32 հայ զինծառայողի մարմին: