«Шаганэ ты моя, Шаганэ…». ո՞վ էր Եսենինի սիրելի Շահանե Տալյանը. Տեր Կյուրեղ քահանա Տալյանը մանրամասներ է ներկայացնում
«Ակնկալվում է, որ Հայաստանը կհաղթահարի պատերազմի հետևանքները, ներքաղաքական դժվարությունները և կընկնի կայուն հունի մեջ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն՝ ամփոփելով 2020թ․ տարածաշրջանի համար։
«Եվ մենք շատ կարճ ժամանակ անց՝ մոտ մեկ-երկու ամիս հետո արդեն ունենալու ենք համատարած տնտեսական- սոցիալական խորը ճգնաժամ՝ իր բոլոր հետևանքներով՝ աղքատության մակարդակի ավելացում, ծայրահեղ աղքատների թվի աճ, տնտեսական անկման խորացում, ազգային արժույթի արժեզրկման շարունակություն, գնաճ և այլ բացասական հետևանքներ: Անհրաժեշտ է արմատական փոփոխություններով անցնել ռազմականին մոտ կարգապահությամբ տնտեսական կարգավորման և հակաճգնաժամային կառավարման»:
«Հիսուս Քրիստոսի այս պատգամը մեզ սովորեցնում է, որ իշխանության հոմանիշը պատասխանատվությունն է, խնամքն ու սերը։ Ով ուզում է տեր լինել, ով ուզում է առաջնորդ լինել, ով ուզում է ավագ լինել, պետք է ծառայի իր մերձավորին։ Եկեք բոլորս աղոթենք մեր տիրոջը, որպեսզի տերը մեզ պարգևի իմաստուն, աստվածավախ, ծառայասեր առաջնորդներ, որոնք նախապես կգիտակցեն մեր ազգի շահը»,- ասաց նա։
Հունվարի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160027 դեպք, որոնցից 144091-ն` առողջացած, 2850-ը` մահվան ելքով:
Քաղաքացիները Էջմիածնում են՝ ի աջակցություն Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառի. ՈՒՂԻՂ
Մինչ Նիկոլ Փաշինյանն ամուր կառչած է մնում իր աթոռին և չի ուզում հեռանալ, իսկ կառավարությունը պարզապես անգործության է մատնված, Հայաստանի տնտեսության վիճակն օր օրի վատանում է։ Տնտեսական անկումը հետպատերազմյան շրջանում շարունակում է խորանալ։
«Մի քանի անգամ ասել է, թե՝ ես պետք է քեզ լսեմ, պայմանավորվել ենք, եկել եմ՝ պարզվել է, որ զբաղված է: Ինձ չեն կանչել, չեն լսել, անգամ Օպերա ներս չեն թողել: Մեկ անգամ նամակ գրեցի, ուզեցի Օրբելյանին փոխանցել, անգամ չթողեցին շենք մտնեմ: Թե ինչ պատճառով իրենց դուր չեմ եկել՝ չգիտեմ: Եթե լսեին, չհավանեին, ասեին՝ վատ ես երգում, ու իրենց ասածը հիմնավորեին, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, բայց անգամ լսել չուզեցին: Որպես երգչուհի՝ Օրբելյանն ինձ այդպես էլ չճանաչեց: Սիրտս կոտրված է»,- նշեց Մայա Աֆրիկյանը:
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Թուրքիայի, վարձկան ահաբեկիչների օգնությամբ Արցախի մի շարք շրջաններ օկուպացրած Ադրբեջանը մտածում է, թե հայոց հողերում ում և որտեղից կարող է բերել ու բնակեցնել: Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ՝ այսպես կոչված նախկին փախստականները, որոնք հաստատվել են Բաքվում, Սումգայիթում և այլ խոշոր քաղաքներում և ունեն աշխատանք, դժվար թե ցանկանան հեռանալ այդ քաղաքներից:
«Միջազգային անցուդարձի ամենաինտրիգային թեմաներից է մնում ռուս-թուրքական համագործակցությունը տարատեսակ տարածաշրջանային խնդիրների շուրջ»,- 168․am-ի հետ զրույցում՝ ամփոփելով 2020թ․ միջազգային, տարածաշրջանային զարգացումները, ասաց ռուս միջազգայնագետ Ֆյոդոր Լուկիանովը։
Մարտական գործողությունների վայրերում այս օրերին շարունակվում են անհետ կորածների որոնողական աշխատանքները:
Հունվարի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159 798 դեպք, որոնցից 143 640-ն` առողջացած, 2836-ը` մահվան ելքով:
Այսօր՝ հունվարի 1-ին, 21-րդ դարի Հայաստանում ծնված առաջին հայը՝ Դավիթ Ուզունյանը, կդառնար 20 տարեկան։ Դավիթը նահատակվել էր հոկտեմբերի 1-ին՝ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ։
2020 թվականը ողբերգական տարի էր Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Ամենաողբերգականը՝ մեր նորագույն պատմության ընթացքում։ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում մենք կորցրեցինք նախորդ 30 տարիների ձեռքբերումները, մեծ հաշվով, այն գաղափարական, փիլիսոփայական հիմքը, որը դրված էր Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմքում։
Անցնող տարում համավարակի և պատերազմի արհավիրքները կորստյան ցավ ու մահվան վիշտ տարածեցին հայրենական մեր կյանքում։
2020-ը փախուստի տարի էր։ Փախնում էինք իրականությունից, մեր իսկ սխալներից՝ չնկատելով ռեալ պոլիտիկն ու նախապատրաստվող աղետը։
«2020 թիվը մեզ համար լավ տարի չէր, բայց ոչինչ, 2021-ը կլինի հաղթանակի տարի». Ամանորը՝ դիրքերում
Կցանկանայի անդրադառնալ երկու կարևոր խնդիրների և հասկանալ ՀՀ Կառավարության դիրքորոշումն այս խնդիրների լուծման վերաբերյալ և առանձին որոշումների ընդունման տրամաբանությունը։ Մասնավորապես, կցանկանայի անդրադառնալ սակագների սպասվող էական բարձրացմանը, ի հավելումն ՀԾԿՀ կողմից 2021 թվականի համար արդեն իսկ հայտարարված բարձրացմանը, և վերականգվող էներգետիկայի ոլորտում տեղի ունեցող անհասկանալի զարգացումներին։
«2020 թվականը դառնալու է թերահավատների հուսավառվելու և հավատավորների թռիչքի տարի, Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, սոցիալական ու հոգեբանական թռիչքի տարի»,- սա մի հատված է Նիկոլ Փաշինյանի անցած տարվա տարեմուտի ուղերձից։
Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրով Քարվաճառը, ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին, հանձնվեց թշնամուն։ Քարվաճառի բնակիչները, Քարվաճառն անառիկ պահող պատկառելի զինվորականները, ժամկետային զինծառայողները արցունքներն աչքերին են թողել Մոնթեի ազատագրած և իրենց պաշտանության տակ գտնվող Քարվաճառը, որը թշնամուն հանձնվեց առանց մեկ փամփուշտ կրակելու։
Հայաստանում դեկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 531 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 159409 դեպքի:
Նախկին հազարի փոխարեն՝ Հիմնադրամի նվազագույն վճարը կդառնա 1,5 հազար։ Բայց դա կվերաբերի մինչև 100 հազար դրամ ստացողներին։ Մինչև 200 հազար ստացողները կվճարեն կրկնակի, և այդպես շարունակ։ Աշխատավարձի աճին զուգընթաց՝ կավելանա նաև Հիմնադրամին վճարվող գումարը։
«Կարող է գնալ ներքին պարտքի թողարկման, որը ԿԲ-ն կգնի և կապահովի լրացուցիչ լիկվիդայնություն։ Այո՛, Կառավարությունը գնալու է այդ ճանապահով։ Այս կառավարությունը որպեսզի կարողանա իր ռեյտինգը կարգի բերել, գնալու է ամբոխահաճո քայլերի և մեր վիճակն ավելի է ծանրացնելու»,- ասաց Վարդան Արամյանը։
«Արցախի ապագայի համար կարևոր են լինելու թե ՀՀ ներքին զարգացումները, այն, թե Փաշինյանը կկարողանա՞ պահել իշխանություն, թե՞ ոչ, կարևոր են լինելու նաև ռուս-թուրքական բանակցությունները Սիրիայի և Ղարաբաղի շուրջ, Արևմուտքի որոշումները Ղարաբաղի ուղղությամբ և ԵԱՀԿ ՄԽ գործընթացի ապագայի վերաբերյալ, ԱՄՆ նոր նախագահության աշխատանքը Ռուսաստանի, հետևաբար՝ տարածաշրջանի՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ուղղությամբ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ ամփոփելով տարին տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից և նախանշելով գալիք տարվա անելիքներն ու հնարավոր զարգացումները։
«Ոստիկանության ծառայողի, քննիչի, դատախազության աշխատակցի, առհասարակ ուսադիր կրող յուրաքանչյուր անձի համար պատիվն ու արժանապատվությունը, որ ձեռք են բերում ողջ կյանքի ընթացքում, վեր են ամեն ինչից, նույնիսկ՝ կյանքից: Եվ իրենց համար խոր ցավ պիտի լինի յուրաքանչյուր դավաճանական քայլ՝ անկախ նրանից՝ ում կողմից դա կլինի»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) Վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:
Սոթքի 8 միլիարդ թալանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամից «անհետացած» միլիոնավոր դոլարների և փողի դեմ կռվի մասին:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է փետրվարի 1-ից սպառողների մի մասին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագինը բարձրացնել, որպեսզի էլեկտրաէներգետիկական համակարգում ֆինանսական ճեղքվածք չառաջանա։ ՀԾԿՀ աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն անհրաժեշտ է բարձրացնել 2.27 դրամ/կՎտժ-ով (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։
Այսօր ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը բաց նամակով դիմել էր ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, որում հանգամալից բացատրել էր, որ վերջին շրջանում ոստիկանության կողմից զանգվածաբար իրականացվող վարչական ձերբակալումներն ապօրինի են իրականացվում:
«Ես համաձայն եմ, իրենց պատկերացրած քանակությամբ չենք, փողոցային անկարգություններ շարունակ կազմակերպելու համար այդքան մարդ դուրս չի գալիս փողոց, այո, մեր մեջ կան մարդիկ, որ նախկինում պաշտոնյաներ են եղել, ես՝ նրանց թվում, բայց շատ ավելի կարճ ճանապարհ կա լիցքաթափելու իրավիճակը, իրեն հարցրեք, թե ինչո՞ւ չի գնում, չէ՞ որ այս խնդիրն ունի իրավաքաղաքական և բարոյական հանգուցալուծում: Եթե նա հրաժարվեր և հեռանար՝ իրոք ընդունելով իր պատասխանատվությունն ու մեղքը, մենք վաղուց ձևավորած կլինեինք նոր կառավարություն, որը երկրին տեր կկանգներ»,- ասաց Սահակյանը:
Մարտական գործողությունների Ֆիզուլու, Հադրութի, ինչպես նաև Կուբաթլուից մինչև Խնձորեսկ ընկած հատվածներում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 22 զոհված զինծառայողի աճյուն: