«Փոխարենը՝ մենք ունենք մի իրավիճակ, երբ հայկական կողմի լռությանը զուգահեռ՝ Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը միջնորդական առաքելությամբ է զբաղված մեր տարածաշրջանում, չգիտես ինչու, ողջունել է Ադրբեջանի նախագահի այն ելույթը, որտեղ Ալիևը սպառնում է մեզ՝ հայտնելով, որ, եթե «Զանգեզուրով միջանցք» Հայաստանը չտա, իրենք կդիմեն պատերազմի: Անհասկանալի է, որ Կլաարը ողջունում է այն հայտարարությունը, որտեղ Ալիևն ասում է՝ մենք հաղթող կողմ ենք, կասենք՝ ինչ ենք ուզում, հայերն էլ պետք է ենթարկվեն»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 44-օրյա պատերազմից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերի փողոցային պայքարը դադարեցվեց, երբ խորհրդարանական ընդդիմության առաջնորդներն իշխանության հետ համաձայնության եկան արտահերթ ընտրություններ անցկացնել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու նպատակով:
«Այս կառավարություններով չեմ հավատում խաղաղության դարաշրջանին, քանի որ Թուրքիայի ներկայիս կառավարությունն ամեն տեղ խռովություններ է ստեղծում և դրա կարիքն է զգում: Դա անում է թե Սիրիայի հյուսիս արշավելու իր մտադրությամբ, և վերջերս, երբ այդ դուռը փակվեց, այս անգամ էլ Հունաստանի դեմ հարձակողական դիրք բռնելով: Թուրքիան խաղաղություն կերտելու նպատակ ունեցող երկիր չէ: Գոնե այսօրվա իշխանության մասին է խոսքը»,- նկատեց նա:
«Իշխանությունը ոչ միայն չի կարողացել այդ հարցերը լուծել, այլ նույնիսկ վիճակն ավելի վատ է, քան մինչև ընտրությունները։ Հիմնական պատճառն այն է, որ եթե որևէ բան չարվի, և բացասական միտումները շարունակվեն, ապա ընդհանուր հետևանքը բացասական է լինելու։ Եվ այո, այսօրվա դրությամբ Հայաստանն անվտանգության տեսանկյունից շատ ավելի վատ վիճակում է, քան այն ժամանակ է եղել»։
Արտաքին քաղաքական ինչ ուղղությամբ է փորձում Հայաստանը գնալ՝ ավելի շատ դեպի Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան: 168.am-ի հետ զրույցում Արգենտինայի Լանուսի պետական համալսարանի դասախոս Խաչիկ Տեր-Ղուկասյանը նշեց, թե չի կարծում, որ հարցն այս կտրվածքով պիտի բանաձևել:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագիծ է դրել քննարկման, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։
Երեկ երեկոյան Ապարանում կրակոցներ էին հնչել: Ըստ սկզբնաղբյուր կայքի՝ Նիկոլ Փաշինյանի կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) «Կալաշնիկով» ինքնաձիգով կրակել են երիտասարդների վրա: Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։
Ի պատասխան հարցին, թե այս միջադեպը քաղաքական ի՞նչ հետևանքներ կունենա՝ Վիգեն Հակոբյանը նախ արձանագրեց. «Սա ցույց է տալիս, որ իշխանությունը չի վերահսկում իրավիճակը երկրում. երկրում իրոք կա քաղաքական ճգնաժամ, որը նաև աշխարհում են տեսնում բոլորը: Հայտարարություններով են հանդես գալիս՝ և՛ ԱՄՆ Պետդեպը, և՛ ՌԴ ԱԳՆ-ն, վերջերս՝ նաև Վլադիմիր Պուտինը Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն ուղղակիորեն ակնարկեց դրա մասին՝ հայտարելով, թե մենք գիտենք՝ ինչ է կատարվում Հայաստանում»:
«Ես հենց հիմա արդեն օգնականիս տվել եմ գրության օրինակը, որ տան Դատական դեպարտամենտին՝ Վարդազարյանին ուղարկելու համար: Խնդրել եմ տրամադրել ձայնագրության ամբողջական օրինակը: Երբ որ ձայնագրության ամբողջական օրինակը կլինի, այդ դեպքում արդեն կամ մենք՝ նախաձեռնող խմբով, կամ Խորհուրդը իր դիրքորոշումը կունենա: Մինչ այդ որևէ ավել մեկնաբանություն, քան ասացի հիմա, տալ չեմ կարող»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Այսօր 2022 թ. հունիսի 16-ին տեղի ունեցած՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)`լիազորությունները կասեցված նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով նիստի ժամանակ արձանագրված խնդիրների, վարույթին առնչվող տեղեկությունների վերաբերյալ ասուլոիսով հանդես եկան Ռուբեն Վարդազարյանն ու վերջինիս ներկայացուցիչ Արամ Օրբելյանը:
Մեկ տարի առաջ այս օրը խորհրդարանական ընտրություններ էին։ Հայ ընտրողը դարձյալ իշխանության բերեց իրեն պատերազմի, պարտության և ազգային ստորացման տարած քաղաքական ուժին։
Կենտրոնական բանկը համաձայն չէ այդ մեղադրանքների հետ։ Համարում է, որ իրենց առաջնային խնդիրը գների կայունությունն է, ինչին ուղղված է իրականացվող ֆինանսական քաղաքականությունը։ Իսկ եթե դրանից տուժում է տնտեսությունը կամ առանձին տնտեսվարողներ, թող կառավարությունը բարի լինի այլ օժանդակության միջոցներ կիրառել։ Բայց կառավարությունը չի ուզում գնալ այդ ճանապարհով ու սլաքներն ուղղում է Կենտրոնական բանկի դեմ։
Արդարացնելու համար իրենց ողորմելի պահվածքը, չտեսնելով ներկայիս իշխանության, ոչ միայն պատերազմ հրահրելը, պարտությունը, հազարավոր զոհերն ու հայրենիքի հանձնումը, այլև ոստիկանական վայրենություններն ու տասնյակ քաղբանտարկյալների առկայությունը, իրենց քաղհասարակություն համարողները բարբաջում են ընդդիմության դեմ, որպես հիմնական մեղադրանք ներկայացնելով նրանց, որպես նախկիններ և կոռուպցիոներներ։
Հայաստանի բեռնափոխադրողները, արդեն մի քանի ամիս է, ինչ կանգնած են լուրջ դժվարությունների առաջ՝ Վերին Լարսում ստեղծված ծանրաբեռնվածության պատճառով։ Շաբաթներ է տևում սահմանն անցնելը։
Նախկինում մտածում էի, որ Հայաստանի կրթության համակարգի զարգացման համար անհրաժեշտ են ռազմավարություն, բարձրակարգ ծրագրեր։ Բայց տարիների ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ կրթության զարգացման նախապայմանը իրար հետ աշխատելու կարողությունն է։ Գիտնականների շրջանում կա կարծիք, որ, այլ կենդանիների համեմատ, մարդկությունը շատ ավելի մեծ զարգացում է ունեցել այն պատճառով, որ մարդիկ կարողանում են մեծ խմբերով համագործակցել։
Անցյալ շաբաթ 168.am-ն իր ընլթերցողին ներկայացրեց պարտադիր դիտման ֆիլմերից կազմված ELLE-ի խմբագրության ցուցակը:
Կանխագուշակումներ չեմ ուզում անել, բայց մեծ հավանականություն կա, որ եթե այս միջանցքային տրամաբանությունը կյանքի կոչվի, ապա առաջիկա տարիներին մենք կտեսնենք, թե թուրք-ադրբեջանական կապիտալը ինչպես խորը արմատներ կձգի Սյունիքում: Խոսքն այն մասին չէ, որ Սյունիքն ամբողջությամբ Հայաստանից կկտրեն և կմիացնեն Ադրբեջանին, այլ սողացող էքսպանսիայի մարտավարության մասին է:
«Ո՞ւմ դիմենք, որ այս կանաչ խաչերի հարցը լուծի: Տեղեր կան, որ հենց լուսացույցի ուղղությամբ դրած է, ուշ ժամի ահավոր շեղում է: Վերջին պահին ես հասկանում, որ լուսացույցը չի, դեղատան լույսն է: Հատկապես թարթող լույսը շատ է խանգարում: 10 տարի է՝ բարձրաձայնում ենք, ոչ մեկը հարցին լուծում չի տալիս»,- 168.am-ի հետ զրույցում դժգոհեց վարորդներից մեկը: Մյուսն էլ առաջարկեց գոնե ցուցանակի գույնը փոխել:
«Իհարկե, քննադատության տեղեր կան, չեմ նախընտրի դա հրապարակավ անեմ, իմ շփումների մեջ էլ երբեմն-երբեմն այդ հարցերին անդրադարձել եմ, որոշ հուշումներ արել եմ, հետևաբար՝ այս հարցում ուզում եմ կառուցողական տրամադրվեմ, որովհետև բացահայտ քննադատելը որևէ օգուտ չի տալու։ Կոչս է այն մարդկանց, որոնք շարունակում են այս ճգնաժամային իրավիճակում օրակարգային համարել Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը, դրան մոտենալ սրտացավորեն, ուշադրությամբ և չհուսահատվել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Մայիսի 19-ից մինչև 27-ը Հայաստան էր ժամանել երկու արտասահմանյան պատվիրակություն։
168.am-ի հետ զրույցում Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմաբան Էդիկ Գևորգյանն էլ հաստատեց, որ այդ ամենն Ադրբեջանն է հորինել, ապա պատմական կարճ էքսկուրս կատարեց՝ հիշեցնելով.
Արցախի ամենահին պատմություն ունեցող գյուղերից մեկն է Թալիշը։ Ըստ պատմական տեղեկությունների՝ գյուղը հիմնադրվել է 401 թվականին, Ուտիք գավառի Թարիջ իշխանի կողմից։ Թալիշը պատմական տարբեր ժամանակաշրջաններում ունեցել է տարբեր անվանումներ։ Տեսակետներից մեկի համաձայն՝ Թալիշը 1279 թվականին կրել է Հոռեկա գյուղ անվանումը, որն էլ կապված է եղել Հոռեկավանքի հետ։
Նշենք, որ մեզ հետ զրույցում Վարդենիս համայնքի ղեկավարը ավելի վաղ էր հաստատել այս տեղեկությունը:
Մեզ հաջողվեց զրուցել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ, ով հաստատեց, որ երեկ կրակոցներ են եղել թշնամու կողմից, ունենք մեկ զոհ։ Այս պահին հարաբերական անդորր է։
Չնայած կանխատեսվում է, որ առաջիկայում գնաճը դեռ կշարունակի ակտիվանալ՝ Կենտրոնական բանկը որոշել է չբարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նպատակահարմար է համարվել այն թողնել անփոփոխ։
«Ովքեր ասում են՝ շարժումը մարում է՝ ղալաթ են անում: Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ սրանց չենք հեռացրել: Միանշանակ այս պայքարի հանգրվանը հաղթանակն է: Սա Հայաստանի և Արցախի հաղթանակն է լինելու՝ ներքին թշնամու դեմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը՝ ընդգծելով՝ իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է:
Թեև Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ նախորդ իշխանություններին մեղադրելով նաև երկիրը պադավատապետության վերածելու մեջ, սակայն Փաշինյանի պաշտոնավարման օրոք այդ պադավատները պակասելու փոխարեն՝ ոչ միայն ավելացել են, այլև դրանք դարձել են ավելի թանկարժեք ու ծախսատար։
Ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո Հայաստանը չկարողացավ ապահովել մեր դաշնակիցների աջակցությունը, և նրանք ձեռքերը լվացին արցախյան հիմնահարցի քաղաքական կարգավորման հարցում։ Առհասարակ, պատերազմի միջոցով Արցախի խնդիրը լուծելու՝ Ադրբեջանի փորձի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որևէ բացասական տեսակետ չեն հնչեցրել։
Մարտ ամսին «Իմ քայլը» հիմնադրամը հայտարարել էր՝ նախաձեռնում է «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրը, որի շրջանակներում կդասավանդեն արտերկրյա և հայաստանյան առաջատար մասնագետները:
«Ալիևը ոչ թե միջանցք է ուզում, այլ միջանցքներ: Այսինքն, ամբողջ Զանգեզուրը, Վայոց ձորը, դրան գումարած՝ Վարդենիսի շրջանը, Երասխը: Ադրբեջանը նույնիսկ նմանատիպ քարտեզներ է հրապարակել»,- մանրամասնեց Գրիգոր Գրիգորյանը՝ նկատելով, որ ՀՀ քաղաքացիների մի հատված դեռ չի գիտակցում այս վտանգը, և որ Նիկոլ Փաշինյանին աջակցելով՝ ակամա մեղսակից են դառնում այս ամենին: