
ԱԳՆ-ն 4.5 միլիոն դրամ է վճարել երևանյան երկու թանկարժեք հյուրանոցի

Մայիսի 19-ից մինչև 27-ը Հայաստան էր ժամանել երկու արտասահմանյան պատվիրակություն։
Պատվիրակություններից մեկը գլխավորում էր Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսենանումը. պատվիրակությունը Հայաստանում էր գտնվում մայիսի 19-20-ը։
Լիտվայի նախագահը Հայաստանում հանգրվանել էր «Ալեքսանդր» հյուրանոցում. նախագահի մեկ օրվա կեցության համար պետական բյուջեից վճարվել է 3 միլիոն դրամ։
Մոտ մեկ շաբաթ անց՝ մայիսի 26-27-ին, պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում արտասահմանյան մեկ այլ պատվիրակություն՝ Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորությամբ։
Նախագահը հանգրվանել էր «Երևան» հյուրանոցում։
Չեռնոգորիայի նախագահի հյուրանոցային կեցության ծախսերի համար պետական բյուջեից վճարվել է 1 միլիոն 400 հազար դրամ։