Քաղաքական և արժեհամակարգային ճգնաժամ՝ ընտրություններից մեկ տարի անց

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 44-օրյա պատերազմից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերի փողոցային պայքարը դադարեցվեց, երբ խորհրդարանական ընդդիմության առաջնորդներն իշխանության հետ համաձայնության եկան արտահերթ ընտրություններ անցկացնել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու նպատակով:

Կյանքը ցույց տվեց, սակայն, որ պարտված իշխանության և, մասնավորապես, նրա առաջնորդի մասնակցությամբ  արտահերթ ընտրությունների ճանապարհը բոլորովին էլ ճիշտ ուղի չէր, այն քաղաքական իմաստով չէր էլ կարող լուծել ճգնաժամը: Ուրեմն ո՞րն է ելքը: Շարունակել փողոցային պայքա՞րը, թե՞ օգտվել Սահմանադրության ընձեռած հնարավորությունից և որոշ ժամանակ անց նախաձեռնել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց:

Կա՞ այլ ճանապարհ, այլընտրանք՝ առանց ցնցումների երկիրը թմբիրից, անտարբերությունից ու պարտվողական քաղաքականությունից դուրս բերելու համար: Մեկնաբանում է քաղաքագետ, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930