Բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար՝ ծնողը երեխային կամ երեխան ծնողին, քույրը եղբորը և այդպես շարունակ։
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից կրակում է Սոթքի հանքի ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, կմահանա Հայաստանի 3-րդ Հանրապետությունը. Արցախի ոչնչացմամբ վաղը կդադարի գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետությունը, որի կայացման հիմքում ղարաբաղյան շարժման քաղաքական, քաղաքակրթական և մշակութային հիմքերն էին։ Այլևս մենք ապրում ենք անցման մի ռեժիմում, և հայտնի չէ, թե ի՞նչ կծնվի 3-րդ Հանրապետության վախճանից հետո։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում քաղաքացիների ուղղությամբ
Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություններ ունի Սյունիքի, անկլավների վերաբերյալ:
168.am-ը մոտ մեկ շաբաթ առաջ անդրադարձել էր Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցին, դրա ազդեցությանը, և դրան հնարավոր հաջորդելիք զարգացմանը:
Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում այս երկու օրերին, թերևս, միայն նոր մեթոդներով է տարբերվում Հայոց ցեղասպանությունից։ Այսպես կոչված, հակաահաբեկչական գործողության անվան տակ թշնամու զինված հրոսակախմբերն ընդհուպ մինչև երեխաների զանգվածային սպանություններ կազմակերպեցին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է:
Քիչ առաջ ձերբակալել են Նարեկ Մալյանին։ Պատճառը չգիտեմ։ Գնում եմ՝ իմանամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ռուբեն Մելիքյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ անձամբ որևէ տեղեկություն չունի, թե արդյոք Ադրբեջանը նման պահանջ ներկայացրե՞լ է, թե՞ ոչ։
ԵՄ դիվանագիտությունը չկարողացավ արդյունավետորեն արձագանքել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։
Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերները այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ի վիճակի չեմ ավելին ասելու:
Արցախն ընկավ, ու փաստացի դադարեց գոյություն ունենալ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, քանի որ այն ծնունդ էր Արցախյան շարժման:
Իհարկե զարմանալու բան չկա. սրանք դեռ 1.5 տարի առաջ էին գոռում, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում:
Բայց սրանց ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ բառի տակ պետք չէ լուրջ բան փնտրել՝ իշխանություն և մասնավոր շահ։ Երբ սա վերջապես հասկանան էնտուզիազմով նրա ամեն բառը ողջունողներն ու նրա իշխանությունը երկարաձգողները, արդեն կարող է չափից դուրս ուշ լինել։
Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, ցեղասպան քաղաքականությանը՝ նկատեց, որ երկու տարի անընդմեջ ասել է՝ ՀՀ վարած քաղաքականությունը բերելու է սրան:
Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:
«Սաղ գիշեր ռմբակոծել են: Այսօր էլ նորից նույնն է, ոչ մի բան չի փոխվել: Վիճակը գնալով ավելի է վատանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախցի մեր հայրենակից Գոհար Հայիրյանը, որն իր երեխաների ու էլի մի քանի ընտանիքի հետ միասին, արդեն երկրորդ օրն է՝ անցկացնում են հարևանի նկուղում:
Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել։ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային դերակատարների արձագանքի ոչ համարժեք լինելու պատճառով Արցախը հարկադրված կլինի դիմել հարկադրված քայլերի։ Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, այս հայտարարությունն արել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում։
Բնակչության շրջանում խուճապային տրամադրրություններով պայմանավորված՝ որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով երեկ վիրավորում է ստացել Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Հասկացանք, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ է լուռ և սառնասիրտ հետևել այս ամենին, հասկացանք, որ յուրաքանչյուրը տարբեր պատճառներով խնդիր ունի հայաստանյան դավաճանների հետ, բայց Արցախում ապրող մարդիկ աշխարհաքաղաքական խնդիրների գերին չեն դառնալու:
Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհվել է ԼՂ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հայտնած տվյալներով՝ 22։30-ի դրությամբ Արցախում 27 զոհ ունենք, նրանցից 2-ը՝ քաղաքացիական անձինք։ Վիրավորներն 200-ից ավելի են։
Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։