Գրիգորի Խաչատուրովը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Մոտ կես ժամ առաջ, բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դուրս է եկել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ):

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը մասնակիորեն բավարարել էր պաշտպանական կողմի բողոքը և վերացրել Խաչատուրովի նկատմամբ 9 ամիս շարունակ կիրառված խափանման միջոց կալանքը՝ կիրառելով համակցված խափանման մի(ոց՝ գրավ և վարչական հսկողություն:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031