«Սեպտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում ԼՂ-ի հաշվառում ունեցող 10.929 անձ է մեկնել ՀՀ-ից, որոնցից 4303-ը վերադարձել է». ԱԱԾ

Հոկտեմբերի կեսերին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ սեպտեմբերի 19-ից հետո Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված արցախահայերից մոտ 3000 հոգի դուրս է եկել Հայաստանից։

«Ես չեմ ուզում այդ մասին այժմ հետևություններ անել, գուցե նրանցից շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու, և ես հույս ունեմ, որ հստակ ուղերձ ենք տալիս՝ որպես առաջնային պլան՝ ՀՀ-ում մնալը։ Կոչ եմ անում ՀՀ-ից արտագաղթը չդիտարկել՝ որպես գործողությունների առաջնային պլան»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

168.amը ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանից հետաքրքրվեց, թե սեպտեմբերից 25-ից մինչև օրս, Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված քանի արցախահայ է լքել Հայաստանը։

Կարդացեք նաև

«Նման տվյալներ չունենք, եռամսյակային տվյալներով ենք սահմանահատումներն ամփոփում, կոնկրետ արցախահայերի վերաբերյալ առանձին տվյալներ չունենք։ Այս պահին նման հանձնարարություն ու խնդիր մեր առջև չունենք»,- հակիրճ մեկնաբանեց Նելլի Դավթյանը։

168.am նույն հարցն ուղղեղ նաև Ազգային անվտանգության ծառայությանը, հարցի վերաբերյալ ծառայության լրատվական բաժնից, մասնավորապես, փոխանցեցին հետևյալ պատասխանը.

«2023 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հաշվառում ունեցող 10.929 անձ է մեկնել Հայաստանից, որոնցից 4303-ը վերադարձել է»։

Հաջորդ հարցին՝ թե որ երկիր են կոնկրետ գնացել արցախահայերը, ԱԱԾ լրատվական բաժնից ասացին, որ դիմենք գրավոր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031