Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» բանակցություններն առցանց ձևաչափով կամ օնլայն ռեժիմով անցկացնելու մասին Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը (Բայրամովը, իհարկե, արդեն ասել է, թե դա այդքան էլ արդյունավետ չէ, բայց տվյալ դեպքում, կարևոր չէ), բացի այդ երկրի հետ վարվող ստվերային գործընթացի մասին հերթական բացահայտումից, նաև խիստ խորհրդանշական իմաստ է պարունակում։ Դա ողջ այն ողբերգականության խորհրդանշականությունն է, որում Հայաստանն ապրում է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է։
2018 թ. հայտնի իրադարձություններից հետո «Իմ քայլը» հեղափոխական «բրենդի» տակ հայտնված Փաշինյանի տիկնոջ հիմնադրամը, որն աչքի էր ընկնում միլիոնավոր դրամների՝ մեծամասամբ անանուն նվիրատվություններով, 2022 թվականին այդ հարցում չի ունեցել ցանկալի դինամիկա:
«Ապագա իշխանությունը պետք է տա ոչ միայն Մարտի 1-ի, այլ նաև 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների քաղաքական գնահատականը»,- ասաց Բաբայանը՝ ընդգծելով՝ հասարակությունից գնահատական կարելի է սպասել, եթե ընդդիմադիրները հատկապես դրա մասին շատ խոսեն ու ներկայացնեն, թե ինչու չեն ընդունում այս իշխանության դիրքորոշումները՝ ոչ միայն մարտիմեկյան դեպքերի, այլ նաև՝ քաղաքական այլ գործընթացների վերաբերյալ, մինչդեռ ընդդիմությունն իր ունեցած գործիքների մի չնչին մասն է օգտագործում։
Հայաստանի ներկայիս խորը քաղաքական ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դարձել է հանրային-քաղաքական կյանքում գործնականում միակ օրակարգ թելադրող սուբյեկտը։
Փետրվարի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կոլեգիայի նիստում հրահանգել էր ուժերի գերլարումով աշխատել 2020 թվականի Արցախյան պատերազմին վերաբերող քրեական գործերի քննությունն արագացնելու և հանրության ակնկալիքները բավարարելու համար:
Իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանը, ինչպես ինքն էր ձևակերպել, Ադրբեջանի հետ բանակցությունները սկսեց սեփական կետից, որում, փաստորեն, իբրև նախապայման ձևակերպեց Արցախի լիիրավ մասնակցությունը։
Բարձրագույն դատական խորհուրդը երեկ միաձայն դադարեցրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրած արդարադատության նախարարի ու փաստորեն նաև ԲԴԽ-ի կարծիքով՝ դատավորն էական կարգապահական խախտում էր թույլ տվել՝ հրապարակայնորեն կասկածի տակ առնելով դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ հայելային հետքաշումը գործողության առաջին մասն է։ Նա հիշեցրեց Արցախում հայելային հետքաշման դեպքը, երբ հայկական կողմը հետ քաշվեց, իսկ ադրբեջանական զորքն առաջ եկավ, ինչի արդյունքում հայկական կողմը տարածքներ կորցրեց։
Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ մարտի 1-ին կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը:
«Այնպես են անում, որպեսզի հանկարծ Արցախ զենք չմտնի, Արցախի ինքնապաշտպանության բոլոր հնարավորությունները վերացնում, ապամոնտաժում են։ Ըստ էության ձեռք ձեռքի տված, պասերով խաղալով՝ Ադրբեջանն ու Նիկոլ Փաշինյանի թիմն Արցախին զրկում են ինքնապաշտպանության հնարավորությունից»,- ընդգծեց ռազմական փորձագետը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարությանը, թե «Մարտի 1»-ի գործն անմիջապես պետք է դնեն իր սեղանին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, սակայն մեղավորները պատժված չեն։
Այսօր ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ամբիոնից հրապարակեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին ու ընտանիքին պատկանող ունեցվածքի մասին տեղեկությունը, մանրամասնելով, որ Արմեն Ղուլարյանը և նրա հետ փոխկապակցված անձինք ունեն ավտոկայանատեղիներ, շենքեր, հողամասեր, կաթսայատներ Տավուշում և Երևանում։
Այսօր ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին ու նրա ընտանիքին պատկանող ունեցվածքի մասին տեղեկություններ, նշելով, որ նա և նրա հետ փոխկապակցված անձինք ունեն ավտոկայանատեղիներ, շենքեր, հողամասեր, կաթսայատներ Տավուշում և Երևանում։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտի 1-ի թեման Հայաստանում ամենաշահարկված թեման է: 44-օրյա պատերազմում 5000-ից ավելի զոհեր տված, 2022թ. սեպտեմբերյան պատերազմում 250 զոհ տված, Ազատ գյուղի այսպես կոչված կացարանում 15 զինծառայողների հրդեհի մատնած Նիկոլի կառավարությունն այսօր կրկին վայնասուն է բարձրացնելու 2008թ. մարտի 1-ի թեմայով: Իրադարձությունները ցույց են տվել, որ իշխանության եկած պոպուլիստների համար, […]
Իրականում, տեղի ունեցածը մաքուր քաղաքական գործարքի արդյունք է, և ողջ պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանին ծառայություններ մատուցած Քրիստիննե Գրիգորյանին պարզապես հրահանգվել է դիմումը հետ վերցնել, որովհետև այն իշխանությունների համար լուրջ պրոբլեմներ էր առաջացնելու իրենց իսկ գործած սխալների համար, հատկապես այն պայմաններում, որ նրանք ֆետիշացնում են ՀԴՄ-ների հարցը:
Հայաստանում հաշվառված թմրամոլների թիվն ավելացել է. 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 7500 թմրամիջոց գործածող անձ, ինչը 300-ով ավելին է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Հաշվառվածների 70 տոկոսը 30-45 տարեկան անձինք են՝ մեծամասամբ տղամարդիկ. թեև վերջին տարիներին աճ նկատվում է, բայց կանանց թիվը փոքր է՝ 150-ը՝ հաշվառված 7500-ի մեջ։
«Սամվել Բաբայանն Արցախում որպես քաղաքական գործիչ չի ընկալվում, սա իմ և շատ արցախցիների դիտարկումն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ Արցախ վերադառնալուն և քաղաքական հավակնություններին:
Այսօր Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերահաստատեց Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հնարավորություն ընձեռելու շարունակել եռակողմ բանակցությունները Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։
Վերջին տարիներին Ազգային անվտանգության ծառայությունը ի՞նչ ռևոլյուցիա է ապրել՝ անվտանգային դերի, գործառույթների, ուժային այս կառույցի դերը ինչպիսի՞ն է եղել 44-օրյա պատերազմի տրամաբանության մեջ՝ առաջ, ընթացքում, հետո: Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է փաստաբան Օնիկ Առաքելյանի հետ, ով որպես քննիչ՝ աշխատել է ԱԱԾ-ում, Քննչական կոմիտեում:
«Առաջ եկող խնդիրները մի կերպ հաղթահարում ենք։ Արդեն երկու օր է, եղանակը տաքացել է, որոշ ժամանակ հետո կսկսենք գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել։ Բնակիչները գոնե այդ աշխատանքներով կզբաղվեն, մենք միայն այգիներ ենք մշակում, հատիկավոր մշակաբույսեր չունենք։ Պատերազմից առաջ, իհարկե, մշակում էինք, բայց պատերազմից հետո դրա մշակելը մեզ համար դարձել է երազ՝ վարելահող չկա»,- նշեց Սամվել Սարգսյանը։
Հայաստանի 2022 թվականի ՀՆԱ ցուցանիշը 8 տրլն 496 մլրդ 777 միլիոն դրամ է: Նախորդ տարվա համեմատ՝ ՀՆԱ-ն աճել է 12.6 տոկոսով: Ամենաբարձր աճ արձանագրած ոլորտներն են՝ ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տեղեկատվությունն ու կապը, ինչպես նաև՝ փոխադրումներն ու պահեստային տնտեսությունը:
«Սա ինքնին տիտղոսային հռչակագրային հաղթանակ է ու այդ հաղթանակն առաջին հերթին իրավական հիմք է դիվանագիտական ու քաղաքական էլիտայի կողմից օգտագործելու համար, այսինքն՝ բանակցություններում այն կարող են օգտագործել՝ որպես հաղթաթուղթ։
Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվել է։
Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը պետք է համապատասխանի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այն չի նախատեսում անցակետերի ստեղծում։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ խնդիրը ոչ թե այն է, որ Արցախը «խաղաղության պայմանագրում» որևէ ամրագրում ստանա, այլ այն է, թե դա ինչպիսի ամրագրում է ստանալու։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ հայկական կողմի գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն Արցախի հարցում ունեն կոնսենսուս։
168.am-ին այսօր հայտնի դարձավ, որ արդեն իսկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի աջակցությամբ նրանք գտել են հերթական թիրախին՝ Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին: Վերջինիս նկատմամբ արդեն 3-րդ կարգապահական վարույթն է հարուցվում:
Այսօրվա Հայաստանը սև արկղ է, որի մեջ և շուրջ ընթանում են ծայրահեղ վտանգավոր պրոցեսներ, որոնք ունեն մեծ պոտենցիալ՝ աղետ բերելու։
Տարին մեկնարկել է դրամի ամրապնդմամբ։ Դրամը վերսկսել է ամրապնդվել՝ ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի ու ռուսական ռուբլու նկատմամբ։