Անձն ինքն է որոշում՝ ով իր իրավունքները պաշտպանի. Ծառուկյանին զրկել են. Հարություն Հարությունյան
Ես 2018 թիվ եմ տեսել` ոնց են Սերժ Սարգսյանին ուրանում. Գագիկ Ծառուկյանին էլ կուրանային. Շարմազանով
«Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատվել է, Արարատի մարզում իշխանական բլոգեր ներկայացող Արամ Ավետիսյանի սադրած միջադեպի քննության առարկա է դարձել:
Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի հուլիսի 27-ից սահմանափակումներ կմտցնի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման վրա․ գրում է TACC-ը։
«Սո՛ւտ է, չկա՛ որևէ ապացույց և հիմնավորում»,– գրել է Թևանյանը:
Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում են, իսկ խաղաղության բանակցությունները՝ կրկին փակուղու մեջ են։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի շուրջ 35 րոպե տևած հանդիպումը, որը կայացավ Մանիլայում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի՝ ԱՍԵԱՆ-ի, արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում, առաջին հայացքից որևէ բեկումնային արդյունք չտվեց։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է:
Իրանի զինված ուժերը հայտնել են, որ հուլիսի 17-ին հրթիռային հարված են հասցրել Քրդստանի աշխատավորների կուսակցության «Կոմալա» կենտրոնակայանին, որը գտնվում է Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական ինքնավար շրջանի Սուլեյմանիա քաղաքի մոտակայքում:
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանն է։
Արդեն երրորդ ամիսն է՝ գյուղատնտեսական մի շարք ապրանքների մուտքը ռուսական շուկա արգելված է, ըստ ռուսական կողմի՝ պատճառն այդ ապրանքների որակն է։ Լոլիկ, ծիրան, պղպեղ, վարունգ և այլ պտուղ-բանջարեղեն արտադրողները մշտապես բողոքում են, որ բերքը տեղում փչանում է, որին ի պատասխան՝ Կառավարությունն ասում է, թե փոխհատուցում կտա:
Օրերս արտասահմանյան մամուլում դարձյալ ակտիվացան տեղեկությունները, որ Գերմանիան պատրաստվում է հետախուզության ոլորտում մեծ բարեփոխման, ինչի անհրաժեշտության մասին վաղուց խոսակցություններ կան:
Նարեկ Կարապետյանը, շատ երիտասարդների (և ոչ միայն) պես, կարող էր քաղաքականությունից հեռու գտնվել, հանգիստ, ինչպես ասում են` խախանդ կյանքով ապրել: Որևէ մեկը նույնիսկ չի կասկածում` կարող էր նաև այլ երկրներում ապրել ու գործունեություն ծավալել։ Նա իր հայրենիքում տնտեսական գործունեություն էր ծավալում, բիզնես էր անում, արտադրություն ուներ հիմնած, հանգիստ կարող էր անդարդ կյանքով ապրել`շառից ու փորձանքից հեռու: Ինչպես Սամվել Կարապետյանը, որ այսքան քաղաքական հետապնդումների է ենթարկվում Հայ եկեղեցու կողքին կանգնելով: Բայց նա քայլ կատարեց և սկսեց պայքարել այս աղետի դեմ:
Նախորդ տարի ապրիլին Էջմիածնում դաժան ծեծի ենթարկված, այնուհետև օրեր անց հիվանդանոցում մահացած 22-ամյա Պարգև Հակոբյանի գործով դատական հաջորդ նիստը նախատեսված է օգոստոսին. վկաների հարցաքննության փուլն է։
Մայրաքաղաքում մեքենաների կայանատեղիների հարցը շարունակում է մտահոգել վարորդներին, հատկապես այն վարորդներին, որոնք «կարմիր գծերի» համար վճարումներն ամեն ամիս պարտաճանաչ անում են, սակայն, երբ հերթը հասնում է մեքենան քաղաքի այս կամ այն հատվածում կայանելուն՝ բախվում են խնդրի։
ԱԺ նախագահի պարտականությունները կատարող և ԱԺ հաջորդ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ-ի համար նախատեսված պարգևատրման գումարը բաշխելու պատգամավորների, ԱԺ պետական ծառայողների և աշխատողների միջև։
Լրատվական կայքը դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ խնդրելով իրենց բնականոն ու անխափան աշխատանքը շարունակելու համար Կենտրոնի Վարդանանց փակուղի 8 հասցեում գտնվող տարածքի 8-րդ հարկի 250 քմ տարածքը տրամադրել իրենց։
Ընտրությունների ավարտից անմիջապես հետո երկրում նոր թափ առավ մասնավոր սեփականության քաղաքականապես մոտիվացված բռնագանձման գործընթացը։
«100 հայ կանայք» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Բաքվի հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը արժանի է բարձր ու դրական գնահատականի։
Հայաստանում ԿԱ բանտ, իսկ Հայաստանի համար ԿԱՆ լրջագույն ռիսկեր։
Կառավարությունը «սառեցել» է պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը։ Սրանք առաջնային կարևորության ծախսեր են, որոնք ուղղված են տնտեսական ծրագրերի իրականացմանը, ենթակառուցվածքների ձևավորմանը, պաշտպանական խնդիրների լուծմանը։
168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի հյուրն իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսեյնին է:
2020 թվականի հոկտեմբերից ադրբեջանական գերության մեջ գտնվող 56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ նրա փաստաբանների և ընտանիքի համար։
«ՔՊ-ի լուսանկարիչ», Նիկոլ Փաշինյանի համար աշխատած անձ, «մանդատագող» և այլն. այս որակումներով էին բազմաթիվ քաղաքացիներ հետընտրական շրջանում հիշում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, բայց Հովակիմյանն ինքն իր մասին ավելի լավ կարծիքի է։
Նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը «եկեղեցին բարեկարգելու» անվան տակ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ փորձում էր գահից հեռացնել Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության տարբեր ներկայացուցիչներ Կաթողիկոսի հասցեին հնչեցնում էին վիրավորական խոսքեր, ասում էին, թե կաթողիկոսը «զավակ ունի» և պետք է հեռանա։
Շուրջ յոթ ամիս է անազատության մեջ եմ։ Ցավոք, այդ ժամանակամիջոցում մեր երկրում քաղաքական հետապնդումներն ու հալածանքներն ահագնացող չափերի են հասել։
Վերջերս Եկատերինբուրգում սկզբունքային զրույց է եղել Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի միջև։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ սենատոր Վլադիմիր Ջաբարովը`պատասխանելով ՀՀ ԱԺ ընտրությունների ֆոնին երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի մասին հարցին։
Մինչ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրավական պրոցեսը նոր երանգներ է ստանում, նրա խնամի, ԱԺ 8-րդ գումարման ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը շարունակում է արձակուրդում գտնվել։
Ընդդիմադիր դաշտը պետք է կարողանա ձևակերպել այնպիսի առաջարկ, որը համահունչ կլինի նոր աշխարհաքաղաքական իրողություններին և միաժամանակ կծառայի Հայաստանի շահերին։