«Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, թուրքագետ Գեղամ Մանուկյանի հետ օրերս քննարկել ենք 10 տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում իրականացված ձախողված ռազմական հեղաշրջման և Թուրքիայում ավելի վաղ տեղի ունեցած ու արդեն հաջողված ռազմական հեղաշրջումների տարբերությունները:
«Թեև ՄԱԿ փորձագետների արձանագրումներն իրավական պարտադրանքի էլեմենտ և նույնիսկ վերջնական եզրահանգում չեն պարունակում, սակայն սա էական դիրքորոշում է»:
ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով հրապարակային դիրքորոշում հայտնել իրենց նկատմամբ հնչող մեղադրանքներին։
Ծրագիրը կիրականացվի Կոտայքի մարզում, իսկ դրա շրջանակում մինչև 2030 թ. նախատեսվում է ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 400 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Ալյաթ նավահանգստում կարող է սկսել գործել վաշինգտոնյան Caspian Policy Center-ի ներկայացուցչությունը, իսկ TRIPP+ կորպորատիվ հիմնադրամը գլխավորել է Թրամփի ընտրարշավի հովանավորներից մեկը
Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին, մինչ այդ` Խաչիկ Գալստյանին, Անուշ Սեդրակյանին, Ալեն Ղևոնդյանին և էլի շատուշատ դասախոսների։
Պատճառները մի քանիսն են, որոնցից գլխավորն այն է, որ ցանկացող չկա: Ու խնդիրն այն չէ, որ Փաշինյանը այդ գույքը խլելուց ինչ-որ աներևակայելի շուկայական արժեքներ է դրան վերագրում, պրակտիկայում մարդիկ պատրաստ չեն նույնիսկ շուկայականից էականորեն էժան այդ գույքը գնել:
Նախորդ ամսվա թուլացումից հետո, գնաճը Հայաստանում կրկին ակտիվացվել է։ Երբ ապրիլի ակտիվացումից հետո, մայիսին գնաճի տեմպը դանդաղեց, տպավորություն առաջացավ, թե մտնում ենք գնաճի թուլացման շրջան, հատկապես որ, մի շարք գործոններ դրական էին դրա համար։ Սակայն պաշտոնական վիճակագրությունը կրկին գնաճի ակտիվացում է արձանագրել։ Հունիսին այն վերստին գերազանցեց 5 տոկոսը։
Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» հաղորդաշարի հյուրը «Virtus» Law Group փաստաբանական գրասենյակի հիմնադիր և տնօրեն, փաստաբան Երեմ Սարգսյանն է։
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը երգչուհի Գոհար Հովհաննիսյանն է։
Եթե Նիկոլ Փաշինյանը լիներ հանրապետության նախագահ՝ կիսանախագահական կամ նախագահական կառավարման համակարգում, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս էր կառավարելու։ Մի՞թե այլ կերպ, քան հիմա է անում։ Ակնհայտ է, չէ՞, որ նա մեծամասնություն էր ունենալու նաև խորհրդարանում։
Իսրայելը, Ադրբեջանի ճնշման ներքո, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է Կնեսետի օրակարգից։ Ինչպես հայտնի է դարձել Haaretz-ին, իսրայելցի պաշտոնյաները իրենց ադրբեջանցի գործընկերներին հավաստիացրել են, որ այս հարցը կհեռացվի Կնեսետի օրակարգից։
ԱԺ փոխնախագահի, ապա՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի պաշտոնի համար, ըստ տարբեր տեղեկությունների՝ պայքարող ՔՊ վարչության անդամ Արուսյակ Ջուլհակյանը 2025 թվականին ստացել է շուրջ 20 միլիոն դրամ եկամուտ, ձեռք է բերել նոր արժեթղթեր։
«Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում վերականգնող ճարտարապետ Արա Զարյանի հետ զրուցել ենք «Սյունյանց աշխարհի բերդերը» գրքի, Հառիճավանք վանական համալիրի Սբ․ Աստվածածին եկեղեցու մուտքի վերնամասում գտնվող որմնանկարի (13-րդ դ.) ամրակայման ու մաքրման աշխատանքների մասին։
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Կառավարությունը 2026-ի առաջին կիսամյակի համար պետական համակարգի պաշտոնյաներին 5 միլիարդ դրամի պարգևավճարներ կբաժանի, որոշման նախագիծը գործադիրի վերջին նիստի օրակարգում էր՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։
Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը Կադաստրի պետական կոմիտեի վերջին շրջանի վիճակագրությունը վերլուծելուց հետո ասում է, որ անշարժ գույքի առաջնային շուկայում դինամիկ աճ կա՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում։
Միայն հիշողության կորուստ ունենալը չի նշանակում, որ անձն ունի դեմենցիա, թեև դա հաճախ հիվանդության վաղ նշաններից մեկն է: Հիվանդության զարգացման պատճառների մասին զրուցել ենք հոգեբույժ, հոգեթերապևտ Կարեն Ասլանյանի հետ։
1983 թվականի հունիսի 16-ին ASALA-ն իրականացնում է իր ամենահայտնի գործողություններից մեկը՝ «Հակոբ Հակոբյան» գործողությունը: Գործողության շրջանակներում հարձակում է իրականացվում Ստամբուլի շուկայի մեջ: Ռումբի պայթյուն իրականացնելով՝ նահատակվում է ASALA-ի մարտիկ Մկրտիչ Մատարյանը:
Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հպարտացել է, թե Հայաստանում հազարավոր աշխատատեղեր է ստեղծել։ Մի կողմ թողնենք այն, որ Նիկոլ Փաշինյանն այդ աշխատատեղերի ստեղծման հետ որևէ կապ չունի։
Հուլիսի 18-ի վաղ առավոտյան ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) իրականացրած ռազմական գործողությունները նոր և ավելի ընդգրկուն փուլ են թևակոխել՝ դուրս գալով Հորմուզի նեղուցի սահմաններից և տարածվելով Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական և հարավային շրջանների ուղղությամբ։
«Հայկական ժողովրդական ասացվածք կա՝ «քաչալը ճար ունենա, իր գլխին ճար կանի»։ Եվրոպական Միությունն այսօր շարունակում է ռուսական գազ գնել Ադրբեջանի տարածքով, որի համար մի քանի անգամ թանկ է վճարում։ ԵՄ-ն չունի որևէ հնարավորություն փոխարինելու կամ դիվերսիֆիկացնելու էներգետիկ ոլորտում Հայաստան-Ռուսաստան կապերը»:
Քաղաքական դաշտում առկա խնդիրները մենք ավելի շատ ենք նկատում, քանի որ դրանք մեր մաշկի վրա զգում ենք, բայց խնդրի արմատները խորքում են, եթե, իհարկե, ուզում ենք, որ մարդկային հարաբերությունների կարգավորման հիմքում ոչ թե քաղաքական նպատակահարմարությունը դրվի, այլ իրավունքը։
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Անգոլայում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի կազմակերպած միջոցառմանը խոսելով Մերձավոր Արևելքում առկա և ռուս-ուկրաինական հակամարտությունների կարգավորման անհրաժեշտության մասին, այս անգամ ևս չի շրջանցել հայերին, Հայաստանը և խաղաղությանը նվիրված գագաթնաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է «Խոջալուի ցեղասպանության» վրա և պնդել, թե «ադրբեջացի ժողովուրդը զանգվածային կոտորածի զոհ է դարձել»:
Հուլիսի 6-ին գրել ենք, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական վարժանքներ: Մասնավորապես, թռիչքներ են իրականացվել JF-17C (Block III), L-39, Su-25ML և Su-25 ինքնաթիռներով։
Նիկոլ Փաշինյանի նպատակն ընդդիմության ինստիտուտի կազմաքանդումն է, և նա դա անում է շատ կոնկրետ մեթոդներով՝ իրական ընդդիմությանը լռեցնելով, վախեցնելով, քրեական գործեր հարուցելով, մարդկանց ազատազրկելով, աշխատանքից հեռացնելով։
«Հայաստանում համապետական ընտրություններին նախորդող նախընտրական ամբողջ ընթացքում տեղի ունեցան այնպիսի գործընթացներ, որոնք անհամատեղելի են մեր իրավական համակարգի, արդարադատության հետ։ Երկրում ինչ-որ իրավական վակխանալիա է տիրում, անշուշտ, այս գործընթացներն իրենց ազդեցությունն ունեցան ընտրությունների արդյունքների վրա»:
Մեր հանրային դաշտում շատ ակտիվ քննարկվեցին այն հատվածները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին էին, մասնավորապես՝ որ Ալիևը բողոքում էր, թե իրեն իր սրտի ուզածը չէին տալիս։
Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ ընտրվելուց անմիջապես հետո կգնա Մոսկվա և մի քանի օրում կլուծի ռուսական շուկայում հայկական ապրանքների արտահանման հետ կապված բոլոր խնդիրները։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանն է:
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում ընթացող բանակցությունների ընթացքում քննարկում են տնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության հարցերը, իրավիճակը Հարավային Կովկասում և «3+3» հարթակը։ Բանակցությունների մեկնարկին այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։