Աշխարհահռչակ մտածող, փիլիսոփա, ռիսկերի կառավարման փորձագետ և հանրահայտ «Սև կարապը» գրքի և այլ գրքերի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարություն է տարածել X-ի (նախկին Twitter) իր պաշտոնական էջում, որում ասում է, որ մերժել է Ադրբեջանի կողմից արված դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում:
Երկու տարի առաջ իշխանությունները համառորեն համոզում էին, որ Հայաստանում պետք չէ ցորեն աճեցնել, որովհետև ցորենի արտադրությունը ձեռնտու չէ։ Ասում էին՝ ցորեն կարող ենք դրսից էլ բերել, ոչ մի խնդիր չկա, ցորեն աճեցնելու փոխարեն՝ պետք է ինտենսիվ այգիներ հիմնել։ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր իջևանցիներին խորհուրդ տալիս սալոր տնկել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հիմնավորում էր, թե […]
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին տնօրեն, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն է:
Հայկական թատրոնի և կինոյի սիրված դերասանուհի Մարիամ Դավթյանը տարիների ընթացքում հանդիսատեսի համար դարձել է ոչ միայն բեմի և էկրանի ճանաչված դեմք, այլև անկեղծության, ուժի և ներքին զգայունության խորհրդանիշ։
«Պրեսսինգ»հաղորդաշարում ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը, անդրադարձավ նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:
«Մամեդյարովը Մանվել Գրիգորյանին տեսավ՝ վախեցավ․․․ նիկոլականներ կային․ եկան-ասեցին՝ խոնարհվում ենք»
«Աննա Հակոբյանը հետաքրքրվեց, թե իմ նամակն ի՞նչ եղավ, պատասխանեցի, որ զարմանում եմ, որ ինձանից է հարցնում։ Ասացի՝ նամակը կուղարկեմ իրեն, կատակելով, որ կդնենք գետնին ու բոլորս կողքին քոչարի կպարենք։ Ծիծաղեց, ասաց՝ ուղարկիր։ Դրանով գործը գլուխ չի գա, ախր»,- շեշտեց Լևոն Թոքմաջյանը։
Հուլիսի 31-ին Դատախազությունը հայտնել էր, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ««Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը»։
«Դուք ՔՊ-ի ծովահրեշն եք, սա քաղաքական գնահատական է»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից որպես պատգամավոր՝ իր առաջին ելույթում ասաց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով ԱԺ նախագահի պաշտոնի միակ թեկնածու Ռուբեն Ռուբինյանին։
Ինչպե՞ս են ձևավորվում քարանձավները, ո՞ր տեսակն է միայն Հայաստանում, ի՞նչ խանգարող հանգամանքներ կան՝ այս վայրերը զբոսաշրջային կենտրոններ դարձնելու առումով։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք քարանձավագետ Սմբատ Դավթյանի հետ։
Օրերս ՔՊ վարչության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՌԴ նախագահն իրեն չի շնորհավորել՝ վերընտրվելու կապակցությամբ, պատճառը չգիտի: «Չի ցանկացել, չի շնորհավորել»,- կարճ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Խալերը կարող են տարիներով անվնաս մնալ, սակայն երբեմն փոքր փոփոխությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ։ Ո՞ր խալերին է պետք ուշադրություն դարձնել, ի՞նչ դեր ունեն ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք մաշկաբան Էդգար Ադիլխանյանի հետ։
Դուք «օլիգարխ» բառի իմաստը հասկանո՞ւմ եք. կարող ե՞ք ապացուցել Սամվել Կարապետյանի ազդեցությունը պետական ապարատի վրա. Հայկ Ֆարմանյան
Պարզ հարց՝ մի ամսից ավերիչ պատերազմ լինելո՞ւ է. Աննա Գրիգորյանը ձայնագրություն միացրեց
Կարո՞ղ եք հայտարարել և երաշխավորել, որ ձեր իշխանության տարիներին որևէ պարագայում, որևէ պատրվակով և որևէ դեպքում Տիգրանաշենը չեք հանձնելու․ Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի անդրանիկ նիստին «Հայաստան» դաշինքնի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այս հարցն ուղղեց ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրված ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանին։
Որպես նիստը նախագահող՝ պարզաբանեք, թե ինչի համար Կաթողիկոսի իրավունքը չի իրացվել. Արամ Վարդևանյան
Որտե՞ղ է Հայոց Հայրապետը. Նարեկ Կարապետյանի հարցից հետո ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց
Վեհափառի օրհնության հետևից այսօր Մայր Աթոռ կգնանք. Իշխան Սաղաթելյան
Խորհրդարանական ընդդիմությանը մաղթում եմ առողջ միտք, Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերի հստակ գիտակցում, մեր քաղաքացիների բազում հոգսերի ու խնդիրների նկատմամբ հետևողական աշխատանք, քաղաքական պայքարի անկոտրուն ոգի, սկզբունքայնություն, միասնականություն և իշխանափոխության հասնելու քաղաքական կամք:
Իրենք կարող են Սնուփ Դոգին էլ բերել, որ ելույթ ունենա, բայց դա չի նշանակում, որ ֆունկցիան կատարված է. Նարեկ Կարապետյան
«Այդ ռազմավարության հաջողության աստիճանը դեռևս կախված է բազմաթիվ արտաքին գործոններից՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Չինաստանի, Իրանի և Արևմուտքի շահերի համադրությունից։ Ինչ-որ առումով այդ ամենի հաջողությունը կախված է նաև հետագա զարգացումներից, հետևաբար՝ գերտերությունների հետագա պայմանավորվածություններից ու որոշումներից»,- նկատեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացված հատուկ կարգով որակավորման գրավոր քննության արդյունքներին 168.am-ն անդրադարձել էր շուրջ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 1-ին:
Գագիկ Ղազինյանը կայացրեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, դուրս բերեց այն միջազգային ասպարեզ, ուսանողին միշտ ոգեշնչում էր, երբեք անտեսված չէր թողնում: Գագիկ Ղազինյանից սովորել եմ նրա ամենակարևոր պատգամը` չդավաճանել իրավաբանի մասնագիտությանն ու սկզբունքներին։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը միչև պաշտոնը լքելը, կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի փաթեթով ներկայացրեց և հաստատեց նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում էր 2026 թվականի ինն ամսում ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 1 500 000 000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) դրամ (ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը):
Վերջերս հայկական ԱԷԿ-ի (Մեծամորի) ղեկավարության այցը բուլղարական «Կոզլոդույ» ԱԷԿ դժվար է գնահատել՝ որպես խորհրդային ինժեներատեխնոլոգիական դպրոցի շրջանակներում ստեղծված երկու ատոմային օբյեկտների միջև փորձի հերթական փոխանակում:
Անկախ նրանից, թե ինչպիսի վերաբերմունք կունենանք անցած տարիների ընթացքում ընդդիմության գործունեության մեթոդաբանության հանդեպ, այդուհանդերձ պետք է ընդունել, որ իրենք աշխատում են շատ դժվար իրավիճակում՝ ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին միջավայրի իմաստով։
Forbes-ն անդրադարձել է Ադրբեջանի հակաօդային պաշտպանության կարողություններին:
Թվում էր, թե նոր ձևավորվող խորհրդարանին ընդառաջ՝ ընդդիմադիր ուժերը պետք է փորձեին ակտիվացնել իրենց գործունեությունը։
Բանակային խաղեր կազմակերպելու համար այս տարի ԿԳՄՍ նախարարությունը 54 միլիոն 381.600 դրամ է հատկացրել կազմակերպիչ ՍՊԸ-ին։ Այս մասին տեղեկանում ենք օրերս կնքված և էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացված պայմանագրից։ Ի դեպ, գնման ընթացակարգ է նշվել դրամաշնորհը։ Այսինքն՝ հատկացումն, ըստ էության, արվել է առանց մրցույթի։
168․am-ի տեղեկություններով՝ շաբաթներ առաջ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, այժմ դասախոս Գագիկ Ղազինյանը ծանուցվել է, որ Երևանի պետական համալսարանը նրա հետ չի երկարացնի աշխատանքային պայմանագիրը․ նա կազատվի դասախոսի աշխատանքից։