ՀՀԿ-ի բազմամյա կենսագրության մասին հիշեցումներն ակտիվացել են հատկապես վերջին շրջանում և ակնհայտորեն դրանց նպատակը ԲՀԿ-ին «երեսով տալն» է՝ առ այն, որ «Բարգավաճ Հայաստանն» ընդամենը մի քանի տարվա կուսակցություն է և գաղափարախոսություն չունի: Իրականում, սակայն, անգամ գաղափարախոսության բացակայության դեպքում, ԲՀԿ-ն այս համատեքստում շատ ավելի շահեկան դիրքերում է, քան ՀՀԿ-ն:
168.am-ի ունեցած տեղեկություններով՝ արդեն վաղը Գագիկ Ծառուկյանն իր դիրքորոշումը կներկայացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա հետ անձնական հանդիպման ժամանակ, իսկ դեկտեմբերի 1-5-ն այդ մասին կտեղեկացվի հասարակությանը:
Չնայած Պուտինին Հայաստան է հրավիրել գործող նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն իրականում նա ՌԴ նախագահին է փոխանցել նաև նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկությունները, քանի որ բոլորն էլ առաջիկա նախագահական ընտրություններում իրենց որոշումներն ու հնարավոր գործողությունները պայմանավորում են Ռուսաստանի ու անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի ցանկությամբ:
Քիչ առաջ 168.am-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ է ԲՀԿ-ն հայտարարելու ՀՀ նախագահական ընտրություններում իրենց դիրքորոշման մասին` հաշվի առնելով ԲՀԿ-ի այն հայտարարությունը, թե մինչև նոյեմբերի վերջ կհայտարարեն այդ մասին: Ի պատասխան Իվետա Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում իրենց մասնակցության ձևաչափի մասին կհայտնի դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում:
Մինչ աշխարհի գիտնականները գլուխ են կոտրում` ինչպես երկարացնել մարդու կյանքի միջին տևողությունը, Հայաստանի իշխանություններն արդեն ոչ միայն գտել են այդ լուծումը, այլև` առաջարկում են այն կիրառելու կոնկրետ եղանակներ։ Այդ կարևոր գործի նրբությունները երեկ հասարակությանը ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով երկօրյա միջազգային երկրորդ գիտաժողովում։
Իշխանության այդ «արդարասիրությունն» ուղղակիորեն կարող է կապված լինել առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ին Մարտի 1-ի թեմայի ակտիվացումը կարող է ձեռնտու լինել` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ԲՀԿ-ի հետ հարաբերություններում շատ որոշակի հեռանկարներ ակնարկելու իմաստով: Այլ կերպ ասած, Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովն իշխանությունը կարող է օգտագործել մարտի 1-2-ի իրադարձություններին Ռոբերտ Քոչարյանի ու ԲՀԿ-ի մասնակցությունը հիշեցնելու նպատակով:
Նախագահական ընտրությունները մոտենում են, իսկ Գագիկ Ծառուկյանը չի շտապում հրապարակել իր որոշումը` սեփական թեկնածուո՞վ է մասնակցելու ընտրություններին, պաշտպանելու է ընդդիմության միասնական թեկնածուի՞ն, թե՞ սատարելու է իրեն:
Հայաստանում էլ ինձ լավ եմ զգում էն բոլորի «ինադու», որ մարդկանց ընկալում են որպես ճորտերի, որոնց շնորհիվ պետք է էլ ավելի հարստանան ու ճոխանան: Թող հույս չունենան՝ իմ ոգին պահելու եմ և աշխատելու եմ, որ իմ շրջապատում էլ բոլորի ոգին բարձր լինի:
Նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի առաջադրման շուրջ քննարկումներում հաճախ կարելի է լսել այն կարծիքը, որ ԲՀԿ նախագահին որպես «ընդդիմադիր թեկնածու»՝ կերտել է կամ կերտում է իշխանությունը: Իրականում, սակայն, Ծառուկյանին կերտել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Կերտել է ոչ միայն՝ որպես «ընդդիմադիր թեկնածու», այլ՝ որպես մեկը, ում այսօր` քաղաքականությունից դե ֆակտո հեռանալիս, հանձնում է կամ արդեն իսկ հանձնել է ընդդիմադիր դաշտը:
Եթե հայաստանյան քաղաքական ուժերի միջև անհետևողականության ու անսկզբունքայնության մրցույթ հայտարարվի, Հայ ազգային կոնգրեսն անկասկած կզբաղեցնի անվիճելի առաջատարի տեղը: Վերջին հատկապես երկու տարիներին ՀԱԿ-ն այնքան հակասական ու անսկզբունքային քայլեր է կատարել, որ դրանք թվարկելու համար անհրաժեշտ է, թերևս, Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի հանրահավաքային ելույթներին հարիր ծավալով շարադրանք:
Եթե, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն կա՛մ սատարի Սերժ Սարգսյանին, կա՛մ պայմանավորվածության արդյունքում առաջադրի Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը` «խաղաղ ընտրությունների արդյունքում Ս. Սարգսյանին շնորհավորելու» պայմանով, ապա «միասնական ճակատով» ընտրական հանձնաժողովների համակարգումը կնպաստի Հայաստանի «ամենաարդար, ամենաազատ ու թափանցիկ» ընտրությունների անցկացմանը: Արդյունքում` Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն ինչ-որ ձևով կկիսեն իշխանությունը, մնացած քաղաքական ուժերը` ֆինանսները, որ, ըստ ամենայնի, շռայլորեն կարող է բաշխել Գագիկ Ծառուկյանը` ընտրական հանձնաժողովների 2000-ական անդամների տեղերի դիմաց:
Արդյո՞ք ՍԴ դիմումի տակ կստորագրեն ՀԱԿ մյուս գործընկերները: Կարելի է վստահ լինել, որ ԲՀԿ-ն այս փաստաթուղթը չի ստորագրի, քանի որ այդ ժամանակ միանգամայն տեղին հարց կառաջանա. եթե պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին, որպեսզի ապահովվի քվորում, և գումարվի ԱԺ նստաշրջանը, ապա ինչո՞ւ է իր այդ պարտականությանն այդքան արհամարհանքով վերաբերվում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով հինգերորդ գումարման ԱԺ նիստերին գեթ մեկ րոպեով չի մասնակցել:
Հայաստանի ինքնիշխանությունն ավարտվում է այնտեղ, որտեղ հայ պաշտոնյաները, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, հանուն այդ կոնյունկտուրայում իրենց տեղը պահպանելու՝ ինքնամոռաց տրվում են ամենայն ռուսականության փառաբանմանը: Ցավոք, դա վերաբերում է նաև այն պաշտոնյաներին, ովքեր մինչ այժմ իշխանական վերնախավի մյուս անդամներից տարբերվել են Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին իրենց դիրքորոշումներով: Խոսքը, մասնավորապես, վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին է:
«168 Ժամի» թղթակցի հարցին, թե ո՞վ կհաղթի նախագահական ընտրությունների օրը Հայաստանում` Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը, Լոնդոնի «Chatham House» հետազոտական կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավար և գիտաշխատող Ջեյմս Նիքսին պատասխանել է. «Կարծում եմ` հստակ հաղթող չի լինի: Փաստն այն է, որ ընտրությունների ելքը, որը վերջիվերջո լինելու է Սարգսյանի հաղթանակը, դժվար թե առանձնակի արձագանք կամ խանդավառություն առաջացնի Վաշինգտոնում կամ Մոսկվայում: Պայմանականորեն ասած` նրանք երկուսն էլ բավական երջանիկ են ոչ խնդրահարույց երկրներում առկա իրավիճակով: ԱՄՆ-ը Հայաստանում ուզում է նվազագույն խնդիրներ, և Ռուսաստանը բավարարված է իր ունեցած վերահսկողության աստիճանով` մինչև Եվրասիական միության կազմավորումը որոշակի քայլեր ձեռնարկելը»:
Այս պահին Երևանի Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանի մոտ բազմաթիվ շքեղ մեքենաներ են կուտակված:
Բրիտանական Economist-ը հրապարակել է վարկանիշային աղյուսակ՝ «Where to Be Born in 2013» (որտե՞ղ ծնվել 2013-ին) անվանմամբ։ Այն ցույց է տալիս, թե ո՞ր երկրներն են առավել լայն հնարավորություններ ապահովում՝ առաջիկա տարիներին առողջ, ապահով և բարեկեցիկ կյանքով ապրելու համար։ 80 երկրների շարքում Հայաստանը բացակայում է։
Նոյեմբերի 29-ին Հայաստան է գալու Եվրոպայի թիվ մեկ պաշտոնյան` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: Այդ նույն օրը Հայաստանում է գտնվելու աշխարհի թերևս ամենատոտալիտար երկրներից մեկի` Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Այդ երկրի հետ էլ Հայաստանը զարգացնելու է առևտրատնտեսական կապերը:
Ի պատիվ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք:
Աշխարհն արագ է փոխվում, Տիգրան Սարգսյանն էլ՝ որպես «Հայկական աշխարհի» վարչապետ, հետ չի մնում փոփոխություններից ու կարծես փոխել է իր աշխարհայացքն ու քաղաքակրթական կողմնորոշումը: Մինչև վերջերս այնպիսի տպավորություն էր, կամ փորձ էր արվում ստեղծել այնպիսի տպավորություն, որ Տ. Սարգսյանը՝ բոլոր թերություններով հանդերձ, ավելի առաջադեմ մտածողություն ունի, քանի Հայաստանի իշխանական վերնախավի շատ անդամներ, և անկեղծ է եվրաինտեգրացիայի մասին իր գեղեցիկ հայտարարություններում: Հիմա նույն պաշտոնյան խոսում է ռուսների հետ «միասնական գաղափարական պլատֆորմ» ստեղծելու անհրաժեշտության մասին և ուզում է Ռուսաստանի հետ կերտել համատեղ ապագա:
«Հյուպատոսարանից մեզ պետք է տեղեկացնեն, որ փաստաթղթրի հետ կապված բոլոր հարցերը լուծված են, որպեսզի արդեն պետությունը սկսի զբաղվել տեղափոխման հարցերով: Մենք սպասում ենք հյուպատոսարանի պատասխանին, այսինքն՝ այս պահին դեռ որևէ պատասխան չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ մշակույթի նախարարությունից:
«Ինտերֆաքս» գործակալության լրագրողը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հարցազրույցում կոնկրետ հարց է տվել՝ ըստ ԶԼՄ-ների, Ռուսաստանն առաջարկում է բնական գազի 1000խմ-ի գինը բարձրացնել մինչև 330 դոլար, դա ճի՞շտ է։ Տիգրան Սարգսյանն այդ հարցին պատասխանել է գրեթե նույն ոգով, ինչպես որ վերջերս պատասխանում էր Ազգային ժողովում։ Այսինքն՝ ըստ էության, չի պատասխանել։
Սերժ Սարգսյանը կարծես թե համաձայնել է Վովա Գասպարյանին զոհաբերել հանուն նախագահական ընտրություններին ԲՀԿ կողմից աջակցության: Ավելին, նշում են, որ այս անգամ Գ. Ծառուկյանը կոնկրետ երաշխիքներ է պահանջել՝ հիշեցնելով վարչապետի պաշտոնի հետ կապված իրենց միջև նախկինում տեղի ունեցած պայմանավորվածությունը:
Հայաստանում իշխանությունը փայաբաժին ունի գրեթե ամեն ինչում: Ժամանակին իշխանական համատեղ նախագծի արդյունքում ստեղծված ԲՀԿ-ն ոչ միայն բացառություն չէ, այլև իշխանության «քաղաքական բաժնետոմսերի տեղաբաշխման» դասական օրինակ է:
Հակադարձելով «Ժառանգության» ղեկավարի Բաքվում արած այն պնդմանը, թե Ադրբեջանն է ագրեսիա իրականացրել Լեռնային Ղարաբաղի դեմ, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն ասել է․ «Հովհաննիսյանի հայտարարությունները լկտի սուտ են»:
Րաֆֆի Հովհաննիսյանին ոմանք մեղադրում են այդ այցելությունը քարոզչական նպատակներով օգտագործելու համար, ոմանք՝ այն բանում, որ նրա հայտարարությունները կարող են սխալ ընկալվել, և այլն, և այդպես շարունակ: Ր. Հովհաննիսյանը, մինչդեռ, ոչ հերոսություն է արել, ոչ էլ` դավաճանություն: Նա իր տեսակին հավատարիմ՝ հայկական չափանիշներից տարբերվող քայլ է արել, որը գուցեև օգտագործում է կամ օգտագործելու է քարոզչական նպատակներով: Թեև խիստ կասկածելի է, որ դա կարող է հայկական միջավայրում քարոզչության առարկա դառնալ, քանի որ Ր. Հովհաննիսյանն այնտեղ Բաքուն արյան ծով դարձնելու կոչեր չի արել, Ալիևի ստոր կերպարի մասին հերթապահ հայտարարություններ չի հնչեցրել:
Այն, որ Կոնգրեսը կարող է բարգավաճամետ քաղաքականություն վարել, ինքնին նորմալ է: Սակայն այդ քաղաքականությունը վարում է ոչ թե երբեմնի «սկզբունքային, գաղափարական ուժի», այլ ճիշտ հակառակը` անսկզբունքայնության, երկակի ստանդարտների, կոնյունկտուրային շահի դիրքերից: Լ. Զուրաբյանը հերքում է, թե ինքը Գասպարիին հորդորել է հանել Ծառուկյանի լուսանկարն օլիգարխների շարքից: Բայց ընդամենը երկու օր առաջ ինքն անձամբ, ավելի անազնիվ կերպով փորձում էր համոզել, որ Ծառուկյանն օլիգարխ չէ:
19 տարի առաջ այս օրը հայկական արժույթը դրվեց շրջանառության մեջ: Այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Հրանտ Բագրատյանը։ 168.am-ի խնդրանքով Հ. Բագրատյանը վերհիշեց այդ օրերի անցուդարձը։
Գագիկ Ծառուկյանի առաջադրմամբ իշխանությունը՝ որպես հիմնական մրցակից, ստանում է թեկնածու, որի ղեկավարած քաղաքական ուժի համար «ոչ կոռեկտ» է համարվում իշխող վարչակազմի դեմ պայքարը: Ընդ որում, այդ ուժն այսօր դարձել է «կոռեկտություն» թելադրող ուժը` ստեղծելով այնպիսի իրավիճակ, որ քաղաքական գործընթացներում որևէ այլ կուսակցության մասնակցությունը պայմանավորվի իրենով:
Աշխարհահռչակ երաժիշտ, մենակատար Պեդրո Էուստաչեն ցնցված էր երգչուհու մահվան մասին լուրից։ «Մեծագույն արվեստագետների թվում, որոնց հետ ես երբևէ նվագել եմ, երգչուհի, արվեստագետ և երգի Դիցուհի Ֆլորա Մարտիրոսյանն առանձնանում է որպես հուշարձան: Նրա մաքուր, անկեղծ, հետևողական նվիրվածությունը արվեստին և զորավոր աննման ձայնը` եզակի, Աստծո տված պարգևը, աննկարագրելի էին։ … Ես երբեք չէի լսել նրա ձայնի նման ձայն, և ես գիտեմ, որ կլսեմ միայն հավերժության մյուս կողմում։ Մեծ, ֆանտաստիկ, արտասովոր, աստվածային Դիցուհի, Ֆլորա ջան: Մենք քո կարիքը հաստատ շատ ենք զգում»,- երեկ «168 Ժամի» հետ զրույցում ասաց երաժիշտ Պեդրո Էուստաչեն, ով բազմիցս և՛ արտերկրում, և՛ Հայաստանում հանդես է եկել Ֆլորա Մարտիրոսյանի հետ։ Պեդրոն իր սիրելի Ֆլորային դիմում էր` «Flora, jan»:
Լևոն Բաղդասարյանը մի քանի տարի առաջ հայտնի երգիչներից մեկի համար (որի անունը հասկանալի պատճառներով չենք նշում.- Ա.Գ.) ավտոմատ համակարգ էր մշակել, որը կենդանի կատարման ժամանակ վերլուծում էր երգչի ձայնը, և երբ զգալի շեղում էր նկատվում` անմիջապես միանում էր ձայնագրությունը։ 168.am-ի հետ զրույցում Լևոն Բաղդասարյանը պատմում էր, որ համակարգի մշակումից հետո որոշում է նույն համակարգով ստուգել հայ երգիչների ձայներն ու կատարումները։ Նա ստուգում է Ֆլորա Մարտիրոսյանի, Նունե Եսայանի, Թաթայի և այլ երգիչների ձայները: