Աղվան Հովսեփյանը կգլխավորի միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել՝ միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին։ Դրանում ասվում է.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով, 55-րդ հոդվածի 6-րդ կետով և քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա միասնական քննչական մարմին կազմավորելու նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով:
2. Հաստատել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
3. Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովին` մշակել և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացնել միասնական քննչական մարմնի կազմավորման և գործունեության համար անհրաժեշտ օրենքների նախագծերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև սույն կարգադրության 3-րդ կետում նշված օրենքների ուժի մեջ մտնելը մշակել համապատասխան իրավական ակտերի նախագծեր` միասնական քննչական մարմնի կազմավորման և գործունեության ֆինանսական, շենքային և նյութատեխնիկական ապահովման նպատակով:
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Աղվան ՀՈՎՍԵՓՅԱՆ Միասնական քննչական մարմնի կազմավորման
իրավական ապահովման հանձնաժողովի
նախագահ (համաձայնությամբ)
Արամ ԹԱՄԱԶՅԱՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր
դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի
օգնական
Գրիգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադա-
տության նախարարի առաջին տեղակալ
Պավել ՍԱՖԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների
նախարարի առաջին տեղակալ
Արա ՆԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանու-
թյան նախարարի տեղակալ
Տիգրան ԲԱՐՍԵՂՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարու-
թյանն առընթեր պետական եկամուտների կոմի-
տեի նախագահի տեղակալ
Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարու-
թյանն առընթեր Հայաստանի Հանրապետության
ոստիկանության պետի տեղակալ, քննչական
գլխավոր վարչության պետ
Վարդան ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարու-
թյանն առընթեր Հայաստանի Հանրապետության
ոստիկանության շտաբի պետ
Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանու-
թյան նախարարության քննչական ծառայության
պետ
Էդուարդ ՍԱՐԻԿՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարու-
թյանն առընթեր պետական եկամուտների կոմի-
տեի քննչական վարչության պետ
Արթուր ՂԱՄԲԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր
դատախազության իրավական ապահովման և
եվրաինտեգրման բաժնի պետ
(համաձայնությամբ)
Հրայր ՂՈՒԿԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության քրեական
դատավարության նոր օրենսգրքի նախագիծը
մշակող աշխատանքային խմբի ղեկավար
(համաձայնությամբ):
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Ղ Ե Կ Ա Վ Ա Ր Վ. ՍԱՐԳՍՅԱՆ