Համլետ Հարությունյան. Գառնիկ Իսագուլյանը ո՞վ ա, որ ես էլ իրեն մեկնաբանեմ
«Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր ասուլիսում հայտարարել էր, թե պատրաստվում է ՀՀ երեք նախագահներին միմյանց հետ հանդիպելու առաջարկ անել: 168.am-ի հետ զրույցում` արձագանքելով Գ. Իսագուլյանի առաջարկին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը ասաց. «Գառնիկ Իսագուլյանը ո՞վ ա, որ ես էլ իրեն մեկնաբանեմ: Ես ուրիշի առաջ քաշած հարցերը չեմ մեկնաբանում: Նենց էլ ասում եք` Գառնիկ Իսագուլյան, կարծես ճակատագրական նշանակություն ունեցող քաղաքական գործիչ մի բան ա ասել… Ամեն մեկը կարա մի բան ասի՝ ես ի՞նչ մեկնաբանեմ: Մեկը քնում, վեր ա կանում մի բան ա առաջարկում՝ ի՞նչ մեկնաբանեմ: Հազարավոր մարդիկ կան իրենց քաղաքական գործիչների տեղ են դնում՝ լրագրողներդ էլ զանգում, ինձնից կամենտարիա եք ուզում»:
Համլետ Հարությունյանը շեշտեց, թե Գառնիկ Իսագուլյանի «կարծիքը իր կարծիքն է» և եթե նա ուզում է, որ երեք նախագահները հանդիպեն՝ թող կազմակերպի. «Ես ուզում եմ ամեն օր նախագահները հանդիպեն՝ ի՞նչ վատ ա, որ թող հանդիպեն, քննարկեն, բայց… Ես չգիտեմ` հանդիպման առիթ կա՞, թե՞ չկա, բայց տենց բան չի եղել, որ հանդիպեն»: