Այն մարդիկ, ովքեր դուրս չէին գալիս նրա հիվանդասենյակից, քանի դեռ ԱԻՄ առաջնորդն իր որոշմամբ կարող էր ազդեցություն ունենալ ընտրությունների տրամաբանության վրա, այսօր այլևս նրա առողջությամբ չեն հետաքրքրվում: Անհրաժեշտություն չկա…
«Շատ հաճախ երանի ենք տալիս Երևանի թատրոնի փորձերին, երբ հանգիստ խաղում էինք պրեմիերան` թեթևակի պրեմիերային հուզմունքով։ Երանելի օրեր էին… Շատ եմ կարոտում Երևանը, թատրոնս, ընկերներիս, կոլեգաներիս»։
«Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ակնկալում եմ, որ մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը, քանի որ մենք երկուսս էլ սկսում ենք մեր պաշտոնավարման երկրորդ շրջանը»:
Երբ տարածվեց լուրը, թե Շառլ Ազնավուրը շնորհավորել է Սերժ Սարգսյանին, վերհիշեցին Շառլ Ազնավուրի տարիքը, և Սերժ Սարգսյանին ուղված շնորհավորանքը սոցցանցում ընդունվեց որպես առաջացած տարիքի` ծերախտի բնական և հաճախ պատահող դրսևորում:
«Երբ ժողովուրդը հասցված է մի վիճակի, որ նա պիտի իր գլուխը ծռի և հանապազօրյա հացը փնտրի աղբանոցում, սպասել կամ պահանջել այդ ժողովրդից, որ նա գլուխը բարձրացնի և նայի, որպեսզի տեսնի այդ աստղը, առնվազն անբարոյականություն է»,- ասում է Վահան Արծրունին
«Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ մեզ կողոպտող կառավարիչների պատճառով: Ես հասկանում եմ, որ մենք ազատագրեցինք Ղարաբաղը, որովհետև թուրքերը կողոպտում ու կեղեքում էին մեզ: Հիմա ի՞նչ տարբերություն էն կողոպտիչների և էս կողոպտիչների միջև»:
ՀՀԿ Գործադիր մարմինը որոշում կայացրեց, որ Երևանի խորհրդի ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչը նշանակում է, որ ընտրություններից հետո նա շարունակելու է ղեկավարել Երևանը: Ո՞վ է լինելու հանրապետական քաղաքապետի հիմնական մրցակիցը:
Քիչ առաջ Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացրել է կարճ տեսանյութ՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը։
Ի՞նչն էր հանրահավաքներից խուսափելու պատճառը: Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներն ասում են, որ իրենք հրաժարվեցին հանրահավաքից, որպեսզի չխանգարեն ՀԱԿ-ին, քանի որ տարբերությունն ընդամենը 1 ժամվա էր: Ավելի օրիգինալ է ՀԱԿ-ի բացատրությունը:
Մարտի 1-ը համազգային ողբերգություն է, որը չի ճանաչում կուսակցական և քաղաքական պատկանելություն: Այդ օրը զոհվել են իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքների համար պայքարող ՀՀ քաղաքացիները՝ առանց կուսակցական պատկանելության:
Դատապարտում են այն դեպքում, երբ կոնկրետ, իրական լծակներ չկան դատապարտվողին պատժելու համար։ Կամ՝ դատապարտողը չի էլ ցանկանում պատժել, պարզապես ամոթից ելնելով՝ չի կարող լռություն պահպանել և պետք է վերաբերմունք արտահայտի։
«Կարող ենք մի բան հստակ արձանագրել, որ Մարտի մեկի սպանությունների բացահայտման հարցը երբեք չի կարող դուրս գալ Հայաստանի ժողովրդի օրակարգից, քանի դեռ բոլոր մեղավորները, առանց բացառության, չեն կանգնել դատարանի առջև` օրենքով սահմանված կարգով»:
«Ոչ, համաձայն չեմ, բայց սա Ազատության հրապարակն է, և ես ելույթ ունեցողները տեքստերին նախապես չեմ ծանոթանում: Ես դեմ եմ գրաքննությանը, ազատությունը պատկանում է բոլորին»,- ասում է Ր. Հովհաննիսյանը
«Պետք է հիշել, որ այսօր քաղաքակիրթ Եվրոպայում կա այլ ճանապարհ, այդ ճանապարհը մեկն է` պարտվող թեկնածուն շնորհավորում է հաղթող թեկնածուին»,- ասում է Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանում ընտրական գործընթացները թարս են` սկսվում են ընտրություններից հետո։ Հենց ընտրությունները վերջանում են, բոլորը հիշում են, որ Հայաստանում երկու ավանդույթ կա, որոնք միշտ պահպանվում են` իշխանությունները կեղծում են ընտրությունները, ընդդիմությունն էլ միշտ չի ընդունում դրանց արդյունքները։
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Ցանկացած հոռետես կեզրակացնի, որ ազգի ապագան արդեն կլոնավորված է: Որ երիտասարդությունից նոր ու թարմ մոտեցումներ սպասելն անիմաստ է: Որ կլոնավորում կոչվածն իսկապես հաջողվում է: Հաջողվում է բոլոր քաղաքական ուժերին:
Առաջին անգամ շարժման ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ հարցի քննարկումը կատարեց անմիջապես հավաքված ժողովրդի հետ` տվյալ հարցը դնելով քվեարկության, այսինքն տեղի ունեցավ հանրահավաքային հանրաքվե:
Ազատության հրապարակում ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Ելույթ ունեցան «Ժառանգության» երիտասարդական միության որոշ անդամներ, հեղինակային երգերի կատարող Ռուբեն Հախվերդյանը, դերասան Վարդան Պետրոսյանը, Անահիտ Բախշյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այդպես էլ հասկանալի չէ, թե ի՞նչ է պատրաստ իշխանությունն առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին, չնայած պարզ է, որ ցանկացած առաջարկ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մերժվելու է:
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել մի խումբ ակտիվիստներ. նրանք իրենց բողոքն էին արտահայտում Էկոնոմիկայի նախարարության նոր նախագծի դեմ, համաձայն որի՝ 3 տարով հարկային արտոնություններ կտրվեն Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը շահագործող ընկերությանը։
Թե որքան մարդ է օր ու գիշեր անհանգստանում այս ճակատագրով՝ թող հաշվեն բոլոր այն մարդիկ և պետական կառույցների ներկայացուցիչները, ովքեր երկու տարի շարունակ տեղյակ են եղել, որ Ալենն ապրում է ծայրահեղ աղքատության, սովի մեջ հարբեցողների որջի վերածված տան մեջ, սակայն նրան օգնելու արագ քայլեր են ձեռնարկում միայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցը երեխային հայտնաբերում, փաստերը բացահայտում, ծամում-դնում է իրենց բերանը:
Պատկերավոր ասած՝ ԱՎԾ-ի համակարգիչները նման են այն վրձիններին, որոնցով նկարել են, օրինակ, Վան Գոգը կամ Պիկասոն։ Ճիշտ է, դրանք բուն նկարների չափ չեն արժենա, սակայն ջրի գնով էլ հաստատ չեն վաճառվի։
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բավական գրավիչ երկխոսություն է տեղի ունեցել ԱԺ պատգամավորներ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի և «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանի միջև:
Փաստորեն՝ ԵՊՀ-ն (կամ դրա ղեկավարությունը) զորք ունի, որը պետք է հարկ եղած դեպքում պաշտպանի Մայր բուհը դասադուլավորներից և այլ վտանգավոր տարրերից։ Փաստորեն, Ոստիկանության ուժերը բավարար չեն, ԵՊՀ ղեկավարությունը չի վստահում սեփական երկրի իրավապահ ուժերին և իրեն ԱՊԱՀՈՎ չի զգում։
«Մենք պետք է այնպես անենք, որ մեր գործընթացները դուրս բերենք այդ օտար ազդեցություններից և տանենք մեր պայքարը: Դա պետք է լինի համաժողովրդական ընդվզում, ժողովուրդը պատրաստ է ընդվզման, իսկ այն քաղաքական ուժերը, որոնք հիմա խուսափում են դրա մեջ մտնելուց, նպաստում են օտար կառավարման համակարգերի ուժեղացմանը Հայաստանում»:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը երկրորդ նամակն է ուղարկել Սերժ Սարգսյանին, որում նշում է, որ Սերժ Սարգսյանը հստակորեն չի պատասխանել իր հարցերին:
«Մենք մի վիճակում ենք, երբ հասարակությունն առաջ է գնացել, քաղաքական գործիչները՝ ոչ: Այսպես էլ է լինում: Եվ պետք չէ հասարակությանը հետ քաշել, պետք է առաջ գնալ»,- ասում է Վիգեն Խաչատրյանը
Ավելի ստույգ` խաղաղ, բայց անհնազանդություն