![](/banners/BeFunky-design.jpg)
Շփման գծում լարվածության աստիճանն աճում է. Մովսես Հակոբյան
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/Movses1.jpg)
«ԶՈՒ-ն ամեն ժամ և ամեն օր պատրաստ է մարտունակություն ցուցադրել և մտնել մեզ պարտադրված ռազմական գործողությունների մեջ»,- այսօրվա ասուլիսում հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: Նրա խոսքով՝ վերջին երկու տարում հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂՀ հետ շփման գծում լարվածության աստիճանն աճում է: «Հակառակորդը չի կարողանում հաղթել ԶՈՒ-ին և իր չարությունը թափում է քաղաքացիական անձանց վրա»,- ասել է Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի 5 խաղաղ բնակիչների վիրավորվելու մասին հարցին: