Հետաքրքիր է, իսկ եթե Ռուսաստանի բիզնես շահերը պահանջեն, որ, ասենք, Ադրբեջանն ազատագրված տարածքների դիմաց մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր միլիարդ դոլար վճարի Ռուսաստանին, կամ, ասենք, անդամակցի ԵՏՄ-ին, Նալբանդյանը կրկի՞ն հայտարարելու է, որ դա մեզ դուր չի գալիս, բայց «բնական է», քանի որ առնչվում է բիզնեսին:
Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատն ու վազելով բարձրանում են դեպի Բաղրամյան: Նրանք նստել են փողոցի մեջտեղում: Երթևեկությունըտ դադարեցվել է: Ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում Բաղրամյան պողոտայում: Իրավիճակը լարված է:
168.am-ը հեռախոսազրույց ունեցավ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարություն Ղարիբյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց լուրերն այն մասին, որ Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի կինը՝ Լարիսա Ղևոնդյանը, բնակարան գնելու նպատակով «Առէքսիմբանկից» 80.000 դոլար արժողությամբ վարկ է վերցրել և վճարում չի կատարել:
Մենք, որպես ազգ ու ժողովուրդ, այս տարածաշրջանի բնիկ ժողովուրդների հետ ճանապարհ ենք անցել, առավել ևս խոսքն այն ազգերի մասին է, որոնք իրենց անկախ պետությունը չունեն: Գոնե նրանց խնդիրները բարձրաձայնելը, այո՛, պետք է լինի բարոյական պարտքի խնդիր:
Շատ կարևորում եմ անցկացվելիք ՏԻՄ ընտրությունները, դրանց անցկացման որակը մեծագույն ապացույցն են նրա, որ որևէ մեկի մտքով չանցնի, թե ԼՂՀ-ն իր ձեռք բերած ժոովրդավարությամբ իր հետագան, իր ապագան կապելու է Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով այնտեղ տիրող իրավիճակը:
Ուրեմն, կեցցե՛ Գեղամ Ղարիբջանյանը: Իսկական տղամարդու նվեր: Պարզապես, լավ կլինի՝ Ղարիբջանյանը դեսպանի աթոռը չօգտագործի նման էժանագին նվերների համար: Սիրուն չի, որ Հայաստանն արաբական առաջատար լրատվամիջոցի Headline-երում միայն այդ պատրվակով է հայտնվում:
Աշունն ալարկոտ սկսվեց։ Գայթակղությունը մեծ է` ամեն ինչ շոգերի վրա բարդել։ Կառավարության անդամների մի մասն այս գործում ահագին հմտացել է։ Գյուղնախարարը, օրինակ, իր ոլորտի բոլոր բարդությունները հենց աննախադեպ շոգ եղանակով էլ բացատրեց։
«Հարկավոր է ուշադրություն դարձնել, որ նախ և առաջ` որերորդ անգամ Պուտին-Սարգսյան հանդիպումից առաջ ակտիվանում է ադրբեջանական ագրեսիան: Սա պատահականություն չէ, զուգադիպություն է, որը լինում է դիտավորյալ»,- ասում է Վահրամ Բաղդասարյանը:
«Հիմա իրավիճակը շատ ավելի լարված է, քան երբևէ, և միգուցե կփորձի Սերժ Սարգսյանն ավելի սուր դնել հարցերը, քան մինչ այդ, բայց արդյունքի վրա դա չի ազդելու, և ՀԱՊԿ-ն, որպես կառույց, ձեռնպահ կմնա որևէ դիրքորոշում արտահայտել կամ որևէ գործողություն նախաձեռնել այդ ուղղությամբ»,- ասաց Բորիս Նավասարդյանը։
Դոլարիզացիային մասամբ փոխարինելու է գալիս «ռուբլիզացիան»
Վարչապետի այցն Իրան չափազանց կարևոր և արդիական է, քանի որ շատ հաճախ զանազան ԶԼՄ-ներ վերլուծական նյութեր էին հրապարակում առ այն, որ ՀՀ-ն, իբրև թե, քայլեր չի ձեռնարկում օգտվելու համար Իրանի շուրջ ստեղծված նպաստավոր իրավիճակից, բայց դրանք իրականությանը չեն համապատասխանում, քանի որ, ակնհայտ է, որ քայլեր ձեռնարկվել են, և դրանք ունեցել են նաև արդյունքներ: Խոսքը բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության շուրջ կնքված համաձայնագրի մասին է:
«Ի՞նչ եք գնահատում, եթե մինչև հիմա հանդուրժել եք, ի՞նչ է փոխվել: Այսօրվա տնտեսական պայմաններում հակառակը պետք է անենք՝ թեթևացնենք բիզնես համայնքի կյանքը: Ամեն մի գերատեսչություն ուզում է իր ներկայությունը հաստատի: Ես չեմ ստորագրի նախագծի տակ»,- ասաց Հովիկ Աբրահամյան:
«Թյուր տեղեկություններ են տարածվում, որ որևէ բան չի արվում: Կառավարությունը ինչ պարտավորություն վերցրել է իր վրա, բոլորն իրականացնում է ըստ ժամկետների և ըստ պատասխանատվության: Դրա մասին հանրությունը պետք է տեղյակ լինի»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:
Սովորաբար ներքին դիմադրությունն իշխանությանը հնարավորություն է տալիս արտաքին հարաբերություններում որոշակի ճկունություն ցուցաբերել՝ պետությանն ինչ-որ բան պարտադրողներին ցույց տալով քաղաքացիների անհնազանդության հեռանկարը: Հայաստանի դեպքում ճիշտ հակառակն է՝ հնարավոր անհնազանդությունը ոչ թե խանգարում, այլ նպաստում է այս կամ որոշումը պարտադրելու հարցում:
«Ակսիոնովի ընդունելությունը Հայաստանում ոչ բարեկամական քայլ է Ուկրաինայի նկատմամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգի Գերասիմչուկը:
Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ պիլոտային ծրագրի հաջող մեկնարկից հետո հաջորդ տարի նախատեսվում է ծրագրին միացնել ևս 10 դպրոց:
«Արտաքին խաղացողների համար Ղարաբաղը ատամնացավի նման մի բան է, որը հնարավորության դեպքում պետք է բուժել, բայց երբ գնում ես բժշկի բուժման, հաճախ ցավ ես զգում, չես ցանկանում գնալ բժշկի, նախընտրում ես ցավն ապրել, քանի որ բժիշկը ցավ կպատճառի»:
«Ժամացույցների սլաքների համաձայնեցումը Հայաստանի և Ռուսաստանի միջև կարևոր է, քանի որ Հայաստանը ոչ միայն ՌԴ ռազմավարական գործընկերն է, այլև ԵՏՄ անդամ: Ակտուալ է նաև ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների հարցը, այդ բարեփոխումները հոկտեմբերին խորհրդարանում են քննարկվելու, դրա շուրջ այսօր ՀՀ քաղաքական դաշտում տարաձայնություններ կան, ուստի այս հարցերը ևս առանց ուշադրության չեն կարող մնալ»:
Վլադիմիր Եվսեևի կարծիքով`Հայաստանին տրված վարկը դրական առաջընթաց էր ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններում, այլև ԼՂ հակամարտության գոտում, քանի որ հնարավորություն է տալիս Հայաստանին ձեռք բերել հակատանկային և հակաօդային պաշտպանության համակարգեր արտոնյալ պայմաններով, ինչի կարիքը Հայաստանն իսկապես ունի:
«Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցը թերագնահատել պետք չէ»,- այս մասին «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունների ընթացիկ վիճակը և հեռանկարները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա:
Թուրքիայում նման մոտեցում կա, որ Հայաստանը շահագրգռված է սահմանի բացմամբ, մինչդեռ Անկարան շահագրգռված է եղել քաղաքական հարաբերություններով, դա այդքան էլ այդպես չէ, քանի որ Հայաստանը ևս շահագրգռված է եղել քաղաքական հրաբերություններով:
Այս ընտրությունները կարևոր էին, որովհետև ընտրությունն այն մասին չէր, թե ով է կառավարելու Թուրքիան, այլ այն մասին, թե ի՞նչ ռեժիմով է Էրդողանը ցանկանում կառավարել Թուրքիան, քանի որ ցանկանում է Թուրքիան դարձնել նախագահական հանրապետություն:
Սահմանադրական փոփոխությունների գործընթացում գնալով ավելի շատ է շրջանառվում կոնսոլիդացիա կամ մոբիլիզացիա արտահայտությունը:
Մոսկվային հետաքրքիր է, թե ինչ կուրս է որդեգրվելու Հայաստանի հին-նոր ղեկավարության կողմից, սա է առանցքային հարցը: Մոսկվային բնորոշ է գործող իշխանություններին աջակցելը հնարավորության դեպքում, հենց այս պատճառով ևս Քոչարյանն ինչ-ինչ նոր հնարավորություններ չունի:
«Արդեն բարի ավանդույթ է դարձել համահայկական տարբեր կառույցների ընդհանուր ժողովների գումարումը մայր հայրենիքում, ինչը չափազանց կարևոր և գնահատելի երևույթ է։ Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը ևս անմասն չէ այդ որդեգրած դիրքորոշումից։ Սա Հայաստան-սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է»:
«Ադրբեջանը պատերազմ սկսելու վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու կարողունակությունից զուրկ է՝ նման քայլի դիմելու համար նա որոշ արտաքին դերակատարների քաղաքական, դիվանագիտական և ռազմատեխնիկական աջակցության կարիքն ունի, և այժմ ձևավորվող նոր աշխարհաքաղաքական պայմաններում նա կարող է և այդ աջակցությունը ստանալ»:
Գեղարքունիքի մարզպետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Սեկտոր Քվանտ» ընկերությունը չարաշահում է իրեն տրված թույլտվություններն ու «Ձորագյուղ-1» և «Ձորագյուղ-3» փոքր հիդրոէլեկտրակայաններում նախատեսվածից ավելի էլեկտրաէներգիա է արտադրում:
«Մարդկության մոտ առհասարակ սերը պակասում է, որովհետև բոլորին իշխում են նյութական արժեքներն ու այդ համակարգը: Պարզապես կա մարդ, որ կարողանում է դրանից ազատվել՝ համարձակորեն հայտարարելով, որ ինքն է իր ազատության տերն ու ինչ ուզենա՝ կանի, մարդ էլ կա, թողնում է, որ նյութական կյանքն իրեն մանիպուլյացիայի ենթարկի»:
Սեպտեմբերի 6-ին` ժամը 01:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Արտյոմի Հարությունյանը:
«Ժողովրդի կողմից չընտրված նախագահին չենք կարող տալ այն լիազորությունները բանակի, զինված ուժերի կառավարման ոլորտում, որը տալիս ենք անմիջական ժողովրդի կողմից ընտրված նախագահին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆ. Թոխյանը: