
Գործարար աշխարհի համար խոչընդոտներ չպետք է ստեղծեն

Այսօր կառավարության նիստում տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց նախագիծը, որով փոփոխոխություն է կատարվում «Առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու կանոնների, այդ գոտիներում աշխատանքների իրականացման, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները հաստատելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ՝ երկաթուղու առավել վտանգավոր գոտիներում քաղաքացիների գտնվելու, նրանց կողմից երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման սահմանված կանոններն ամբողջությամբ սահմանված չեն, ինչը բացասաբար է անդրադառնում երկաթուղու շարժակազմի անվտանգ երթևեկության ու երկաթուղու անվտանգ գործունեության, ինչպես նաև քաղաքացիների անվտանգության վրա:
Սակայն նախագիծը հարուցեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի դժգոհոթյունը: Նա հայտարարեց, որ գործարար աշխարհի համար խոչընդոտներ չպետք է ստեղծեն: Վարչապետը չհամաձայնեց փոխնախարարի հետ, որ գնահատում է պետք իրականացնել.
«Ի՞նչ եք գնահատում, եթե մինչև հիմա հանդուրժել եք, ի՞նչ է փոխվել: Այսօրվա տնտեսական պայմաններում հակառակը պետք է անենք՝ թեթևացնենք բիզնես համայնքի կյանքը: Ամեն մի գերատեսչություն ուզում է իր ներկայությունը հաստատի: Ես չեմ ստորագրի նախագծի տակ»: