ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատասխանը՝ «Իզվեստիա» թերթին. «Միայն մեկ բան կարող ենք ասել այդ ամենի կապակցությամբ. нет»

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է տեղադրել, որում ասված է. «Վերջերս իր թերթում լույս տեսած մի հոդվածում «Իզվեստիա» պարբերականը հայտնում է, որ Երևանում Ռուսաստանի դեսպանատան և Հայաստանի դիվանագիտական շրջանների ենթադրյալ աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն ուղղակիորեն ֆինանսավորում է ընդդիմադիր կուսակցություններին Հայաստանում հակառուսական տրամադրություններ զարգացնելու համար: Միայն մեկ բան կարող ենք ասել այդ ամենի կապակցությամբ. нет: Հոդվածում տեղ գտած սյուրռեալիստական պնդումները ավելի անիրական չէին կարող լինել: Դեսպանատունը և ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտությամբ և ամենայն թափանցիկությամբ ֆինանսավորում են քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպություններին՝ նրանց հաղորդելով գործիքներ և միջոցներ ժողովրդավարական հաստատությունները հզորացնելու և միջին հայի կյանքը բարելավելու համար: Դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի դրամաշնորհների ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ., իսկ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորման վերաբերյալ՝ այստեղ.: Մենք հպարտ ենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը մնում է ամենաուժեղ, ամենաազատ և ամենակենսունակ քաղաքացիական հասարակություններից մեկը տարածաշրջանում: Միգուցե արժե, որ «Իզվեստիա» պարբերականը հայացք նետի Ռուսաստանի քաղաքացիական հասարակության դրության վրա և համեմատի՞»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930