
«Բանակցային գործընթացը փակուղում է». Ֆելգենգաուեր

«Փաստորեն Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման սխեմաներ չեն քննարկվել բանակցությունների ընթացքում, նույնիսկ եռակողմ բանակցությունների ընթացքում: Եթե Սերժ Սարգսյանը նշում է, որ ռուսաստանյան ուժերը չեն կարող հայտնվել Ղարաբաղում, նշանակում է, որ նման առաջարկ չի եղել կամ էլ եթե նույնիսկ եղել է՝ մերժվել է կողմերի կողմից կամ կմերժվի, թեև նման առաջարկների մասին հակամարտության ողջ պատմության ընթացքում խոսվել է: Սակայն այսօր, որքան ես հասկացա հարցազրույցից, խաղաղապահների թեման կարող է քննարկվել միայն համաձայնագրի կնքումից հետո: Այնուամենայնիվ, Մոսկվայի մոտ այս տարիների ընթացքում եղել է նման ցանկություն, բայց Ադրբեջանի դիմադրության պատճառով դա տեղի չունեցավ 1990-ական թթ., իսկ այսօր չկա նման առաջարկ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցին:
Վերջինիս դիտարկումներով, բանակցային գործընթացը փակուղում է, ինչն ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը հակամարտության գոտում:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի վաղվա համարում: