Հայկական կողմը չունի վիրավորներ, իսկ ադրբեջանական կողմը, «ըստ երևույթին, ունի բազմաթիվ զոհեր»

Այս պահին ղարաբաղա-ադսրբեջանական սահմանի շփման գծում համեմատաբար ավելի հանգիստ իրավիճակ է: Այս մասին 168.am-ին հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ ինչպես հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այս գիշեր հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունների հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ:

Մեր այն հարցին, թե ադրբեջանական կողմում կա՞ն զոհեր, և արդյոք հայտնի՞ է՝ ինչքա՞ն է նրանց զոհերի թիվը, Դ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Նրանք, ըստ երևույթին, ունեն բազմաթիվ զոհեր իրենց զինված ուժերի շարքում: Որոշ ռադիոհետախուզության տվյալներով՝ երևում է, որ այնտեղ խուճապ է, ու իրենց զինված ուժերի շարքում կան բազմաթիվ զոհեր»:

Մեր այն հարցին, թե հայկական կողմն ունի՞ վիրավորներ, Դ. Բաբայանը պատասխանեց, որ միգուցե կան թեթև վիրավորներ, բայց ինքը դեռևս ստույգ տեղեկություն չունի:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հայկական կողմը չունի վիրավորներ, հակառակ դեպքում՝ կհայտնեին այդ մասին:

Տեսանյութեր

Լրահոս