Բաժիններ՝

«Վահեն վերջին անգամ երեկ մոր հետ է խոսել 17:10-ի սահմաններում. դեպքը տեղի է ունեցել դրանից 1-2 ժամ անց»

Երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացած զինծառայող Վահե Արգամի Եղոյանը Արարատի մարզի Նորաբաց համայնքից էր: 168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Գալուստ Գալստյանն ասաց, որ Վահեն համեստ ընտանիքից էր. մայրը մանկավարժ է, հայրը գյուղատնտեսությամբ է զբաղվում: Վահեն երկու եղբայր ունի, որոնցից մեկը նրա երկվորյակն է: «Համեստ երեխաներ են դաստիարակել»,- ասաց համայնքի ղեկավարը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ Վահեն վերջին անգամ երեկ մոր հետ է խոսել 17:10-ի սահմաններում, դեպքը տեղի է ունեցել դրանից 1-2 ժամ անց: Համայնքի ղեկավարն ասաց, որ չգիտի՝ ինչ հանգամանքներում է մահացել 19-ամյա զինծառայողը. «Զորամասի ներկայացուցիչներն ասացին, որ իրեն ներկայացրել են «Արիության մեդալի»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս