Մամեդյարովը ստում է
«Որևէ նախագահ, որևէ քաղաքական ուժ, համոզված եղեք, չի գնա այնպիսի լուծման, որ խաղաղության դիմաց տարածքներ զիջի։ Հակառակը՝ այդպիսի զիջումը կբերի պատերազմի, որովհետև, եթե մենք տարածքներ ենք զիջում, մեր շփման գիծը երկու անգամ ավելանում է, մենք կորցնում ենք այն առավելությունները, որ այսօր ունենք, մենք կորցնում ենք ճանապարհները, որ ապահովում են զորքի տեղաշարժը, հասանելի են դառնում բոլոր մեր շրջկենտրոններն Արցախում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ օրերս արած այն հայտարարությանը, թե վերջին 12 տարիներին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների հիմքում ընկած է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը։
«Դա բերում է իրավիճակի կտրուկ փոփոխության՝ հօգուտ Ադրբեջանի։ Հետևաբար՝ նա դա հորինում է»,- նշել է Հարությունյանը։
Իսկ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ հենց «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքն է ընկած «Լավրովյան պլան» անվանումը ստացած՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ռուսական ծրագրում։ Միևնույն ժամանակ Սաֆարյանը նշել է. ««Տարածքներ՝ կարգավիճակ դիմաց» բանաձևին միգուցե հայկական իշխանությունները համաձայնություն տվել են, բայց «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևին՝ ոչ»։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: