«Այս կարևոր շրջափուլում դուք եք նոր կարգի կայացման ուղղությամբ առաջին կարևոր քայլը կատարում». Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այօսր ԱԺ վեցերրորդ գումարման նստաշրջանի անդրանիկ նիստի ժամանակ անուն առ անուն ողջունեց ԱԺ խմբակցություններին` ՀՀԿ-ին, «Ծառուկյան» դաշինքին, «Ելք» դաշինքին և ՀՅԴ-ին` «ազատ, թափանցիկ և բարձր գնահատականի արժանացած ընտրությունների միջոցով ՀՀ գալիք 5 տարիների համար քաղաքական պատասխանատվության բաժին ստանալու համար»: Նա շնորհավորեց պատգամավորներին և մաղթեց բեղուն աշխատանք:
«Այս կարևոր շրջափուլում դուք եք նոր կարգի կայացման ուղղությամբ առաջին կարևոր քայլը կատարում: Բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ շատ գործ ունենք անելու»,- ասաց Ս.Սարգսյանը` հավելելով, որ դրա համար ունեն քաղաքական կամք և փորձառություն:
Ըստ նրա` այս Ազգային ժողովը մեծ դեր է ունենալու նաև արտաքին քաղաքականության մեջ: ՀՀ նախագահի խոսքով` Սահմանադրական փոփոխություններից հետո այս ԱԺ-ն օժտված է նաև սահմանադրական մարմիններ ստեղծելու իրավասությամբ:
Ս.Սարգսյանը խոսեց արդարադատության համակարգի կատարելագործման մասին և նշեց, որ պետությունը շարունակում է քաղաքացու մեջ արմատավորել կոռուպցիայի դեմ 0 հանդորժողականություն, բայց չի կարելի բավարարվել եղած ձեռքբերումներով և պետք է կատարելագործել հակակոռուպցիոն համակարգը:
«Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա` սա է հաջողության բանալին»,- ասաց Ս.Սարգսյանը` հավելելով, որ կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, իսկ պրոֆեսիոնալների համար այն վանող է և անշահավետ: