«ԱԺ նախագահի հավանական թեկնածուն արդեն կա». Էդուարդ Շարմազանով

Քիչ հետո ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կմեկնարկի կուսակցության խորհրդի նիստը, որից հետո տեղի կունենա գործադիր մարմնի նիստ։ Օրակարգում է ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուների հարցը։ Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ԱԺ նախագահի հավանական թեկնածուն արդեն կա, բայց առաջ ընկնել պետք չէ։

Հարցին՝ Արա Բաբլոյա՞նը, նա պատասխանեց՝ ինչո՞ւ ոչ:

ԱԺ փոխնախագահների պաշտոնի թեկնածուները, ըստ նրա, չի բացառվում, որ Արփինե Հովհաննիսյանն ու հենց ինքն են՝ Է.Շարմազանովը։

Նա նշեց, որ այսօր կառավարության կազմի հարց չի քննարկվելու, վաղը կառավարությունը հրաժարական է տալու, օրենքով սահմանած ժամկետներում կնշանակվի վարչապետ, կներկայացվի ծրագիրը. «Այսինքն՝ դեռ ժամանակ ունենք կառավարության կաբինետը ապագա քննարկելու, հատկապես, որ կառավարությունը մինչ այս պահը եղել է»։

Թե ո՞վ է լինելու խմբակցության ղեկավարը, Է.Շարմազանովը պատասխանեց. «Կարծում եմ՝ Վահրամ Բաղդասարյանը շատ լավ է աշխատել»։

Տեսանյութեր

Լրահոս