Հայ անունը և հաղթանակը պետք է ապագայում իրար հետ քայլեն․ Նարեկ Կարապետյան

Հայ անունը և հաղթանակը պետք է ապագայում իրար հետ քայլեն։ Ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մեր եռատոնի գաղափարը, որ այսօր մարդկանց բերած պարտությունների արդյունքում դարձել է ափսոսանքի օր, պետք է մեր ազգը վերականգնի հաղթանակի զգացողությունը, հայ անունը և հաղթանակը պետք է ապագայում իրար հետ քայլեն»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Այսօր ուզում են հայ և հաղթանակ բառը իրարից հեռվացնեն։ Մեր մեջ ուզում են նստեցնեն, որ մենք չենք կարող ունենալ հաղթանակ, ինչու՞ չենք կարող, կարող ենք, բայց ապագա հաղթանակները կլինեն աշխատանքային հաղթանակներ։ Բարեկեցությունն է այն հաղթանակը, որով մենք տարածաշրջանում մեր դերը ֆիքսելու ենք, մեր լավ ապրելն է, մեր հայրենակիցների սփյուռքի վերադարձն է Հայաստան, այն հաղթանակը, որը ապացուցելու է, որ մենք բոլորին այստեղ կարողացանք հաղթենք ու այդ ճանապարհով պետք է բոլորս գնանք»,- ասել է Կարապետյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Հաղթանակի զբոսայգում հարգանքի տուրք են մատուցել նահատակների հիշատակին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031