Հովհաննես Ազոյանը ստիպված է սպասել. ՔՊ-ն դեռևս չի քննարկելու նրա դիմումը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս չի պատրաստվում քննարկել դերասան Հովհաննես Ազոյանի՝ կուսակցությանն անդամակցելու դիմումը։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության մամլո խոսնակ Վահան Կոստանյանը, ՔՊ վարչության նիստը կայանալու է այս շաբաթվա ընթացքում, բայց ֆիքսված օր չկա։

Ըստ նրա՝ Ազոյանի հայտը դեռևս չի քննարկվել, և որևէ որոշում չկա, անգամ պարզ չի, թե երբ է քննարկվելու։

«Առաջիկա վարչության նիստում առնվազն օրակարգում նման հարց չկա»,- ասաց Կոստանյանը։

Հիշեցնենք, որ Հովհաննես Ազոյանը նշել էր, որ որոշել է քաղաքականություն մտնել և շատ լուրջ նպատակներ ունի, մասնավորապես՝ նպատակ ունի անպայման լինել Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր՝ իր «տեսակով ու ներկայությամբ գունավորելու համար Ազգային ժողովը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031