Թուրքիան, Բուլղարիան և Ռումինիան ընդլայնում են համագործակցությունը Սև ծովի անվտանգության ուղղությամբ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովի և Ռումինիայի պաշտպանության նախարար Ռադու-Դինել Միրուցայի հետ։

Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։

Հանդիպումը կայացել է Անկարայի նախագահական համալիրում՝ ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Բանակցությունների ավարտին երեք երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Սև ծովում ականազերծման համատեղ օպերատիվ խմբի (MCM Black Sea) ստեղծման վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031