
ՀԱՊԿ նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է Երևանից Մոսկվա տեղափոխել։
«Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը»,- տեղեկացնում է tass.ru-ն։
«ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի միջխորհրդարանական նիստը որոշվել է տեղափոխել։ Եվ այդ մասին Դումայի խորհրդի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը»,- ասել է Կալաշնիկովը։
Պետդումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նկատել է, որ այդ որոշումը կապված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի հետ։
«Ըստ ամենայնի՝ Հայաստանի Ազգային ժողովն այդ ժամանակ հրաժարական կտա։ Այդ տուրբուլենտությունը կարող է լինել հոկտեմբերի վերջին։ Եթե իրավիճակն այնպես դասավորվի, ինչպես մենք այն տեսնում ենք, ապա ո՞ւմ հետ մենք պետք է անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը։ Պաշտոնակատարի՞։ Դա անտրամաբանական է և սխալ»,- ավելացրել է կոմիտեի ղեկավարը։
Կալաշնիկովը նշել է, որ դրա համար էլ նիստը «հանգիստ կանցկացվի Մոսկվայում»։
«Իսկ երբ Հայաստանում ամեն բան կարգի կընկնի, կաշխատենք նաև գործող պատգամավորների ու գործող վարչապետի հետ»,- եզրափակել է նա։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը