ԵԽ ԽՎ վեհաժողովում պատվիրակության ղեկավարի հանդիպումները շատ ավելի բարձր նշաձող են սահմանել, քան Լենա Նազարյանինը

168.am-ի տեղեկություններով, ինչպես ցանկացած նստաշրջանի ընթացքում, այս նստաշրջանի ընթացքում ևս ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն  ունեցել է մի շարք բարձրաստիճան հանդիպումներ: Մասնավորապես՝ ԵԽ ԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասքեի, գլխավոր քարտուղար Վոյչեկ Սավիցկիի, Վենետիկի հանձնաժողովի նախագահի և ղեկավարության հետ։

Նա  քննարկումներ է ունեցել նաև Մարդու իրավունքների հանձնակատարի, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի, ԵԽ ԽՎ բոլոր քաղաքական խմբերի, հանձնաժողովի նախագահների հետ, և հետևաբար՝ այն թեզը, որ իշխանությունները փորձում են ներկայացնել, թե Լենա Նազարյանը Ստրասբուրգ է մեկնել ինչ-որ կերպ, ինչ-որ բանի հակազդելու համար, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, որովհետև որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա կուսակցությունն այսօր իշխանություն են, Լենա Նազարյանը, այնուամենայնիվ, ներկայացնում է ընդամենը մեկ կուսակցության կարծիք, մեկ կուսակցության տեսակետ, իսկ Վեհաժողովում, ամեն դեպքում, լսում են ոչ թե մեկ, այլ տարբեր կողմերի կարծիքներ։

Պարզ է, որ հանդիպումների մակարդակով ակնհայտ է, որ պատվիրակության ղեկավարի հանդիպումները շատ ավելի բարձր նշաձող են սահմանել, քան Լենա Նազարյանինը։

Տեսանյութեր

Լրահոս