ԱՄՆ-ի հարվածներն Իրանին «միանգամայն անհրաժեշտ» էին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ԱՄՆ ուժերի կողմից Իրանին հուլիսի 8-ի գիշերը հասցված հարվածները «միանգամայն անհրաժեշտ» էին։ Ինչպես տեղեկանում ենք France 24-ից, այս մասին հուլիսի 8-ին Անկարայում լրագրողներին հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Կարծում եմ, որ դա միանգամայն անհրաժեշտ էր, քանի որ երբ կա հրադադար, և Իրանը գործնականում խախտում է հրադադարը, մենք տեսնում ենք, թե ինչ տեղի ունեցավ երեկ՝ նավերի վրա հարձակման հետ կապված, կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ ԱՄՆ-ն ուժով արձագանքի», – ասել է նա։
Օրերս Հորմուզի նեղուցում 3 նավ է թիրախավորվել, որին ի պատասխան ամերիկյան ուժերը հուլիսի 8-ի գիշերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան 85 ռազմական օբյեկտ։ ԱՄՆ-ն նաև չեղարկել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցների մեղմացումը։

