Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներում հայտնաբերված զենքը «Մարտի 1-ի» հետ կապ չունի. ՀՔԾ պետ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ  Աբրահամյանին փաստացի պատականող տարածքներում  հայտնաբերված  զենքերի փորձաքննությունն ավարտվել է, դրանք կապ չունեն «Մարտի 1»-ի իրադարձությունների հետ, համընկնում  չկա: Այս մասին լրագրողների  հետ զրույցում ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Մարտի 1-ի դեպքի վայրից  հայտնաբերված pպարկուճների և գործարանում առգրավված զենքերի հետ համընկում չկա»,- ասաց Սասուն Խաչատրյանը,- ասաց նա:

Սասուն Խաչատրյանն ասել է, որ  «Մարտի 1-ի» գործն ակտիվ փուլում է, կատարվում են քննչական գործողություններ՝ միաժամանակ չպատասխանելով հարցին, թե արդյոք հարցաքննության կանչվե՞լ է Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է գործարար Սամվել Մայրապետյանի մեղադրանքին, ապա ՀՔԾ պետը հիշեցրել է, որ խոսքը 2008 թվականին կաշառք տալուն օժանդակելու մասին է:

Անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացելու մասին լրագրողների հարցին՝ Սասուն Խաչատրյանն ասել է. «Հատուկ քննչական  ծառայությունն իրականացնում է  նախաքննություն այն գործերի հետ կապված, որոնք գտնվում են մեր վարույթում, ՀՔԾ վարույթում նման գործ  չկա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031